Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյան. «Կա հոսք դեպի «Օրինաց երկիր» կուսակցություն»

Հոկտեմբեր 31,2014 14:00

«Համագործակցություն մենք ունեցել ենք եւ կունենանք բոլոր քաղաքական ուժերի հետ»,- այսօր՝ հոկտեմբերի 31-ին, «Հենարան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյան:

Նա նշեց, որ ՕԵԿ-ն էլ է կարծում, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական այնպիսի ծանր իրավիճակ է ստեղծվել, որ համակարգային փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել. «Հիմա դա կլինի հերթական ընտրությունների, թե արտահերթ ընտրությունների միջոցով, դա ցույց կտա ժամանակը: Այսինքն՝ այստեղ կա մեր տեսակետների եւ սկզբունքների համընկնում»:

Հարցին, թե կոալիցիայից դուրս գալուց հետո մարդիկ անդամագրվո՞ւմ են կուսակցությանը, պարոն Մարգարյանը պատասխանեց, որ մեծացել է «Օրինաց երկիր» կուսակցությանն անդամագրվելու քաղաքացիների հոսքը. «Մենք շարունակում ենք տեր կանգնել մեր որդեգրած սկզբունքներին, ունենք մեր ռազմավարությունը: Այսօր ես մեծ հպարտությամբ եմ ասում, որ այդտեղ մեծ դերակատարում ունի մեր առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, որը կայացած է, գրագետ, իր սկզբունքի տեր, եւ այն ծրագրերը, որոնք նա ներկայացնում է, այսօրվա դրությամբ շատ շատերին ծանոթ եւ ընդունելի են: Այսինքն՝ կա հոսք դեպի «Օրինաց երկիր» կուսակցություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031