Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիխարդ Բոկ.«Նոտարը պետք է հաշվի առնի, որ կողմերը ներկայացնեն իրենց կամքը»

Հոկտեմբեր 31,2014 13:48

Հայաստանում ընթացող նոտարների սեմինար-քննարկմանն ամենից շատ հարցերն ուղղվեցին Գերմանիայի նոտարական պալատի փոխնախագահ Ռիխարդ Բոկին: Ըստ նրա, նոտարները պետք է արտահայտեն պայմանագրի կողմ հանդիսացող կողմերի կամքը, «պարզ, ընդգրկուն» ներկայացնեն կողմերից յուրաքանչյուրին:

Նրան հարցրեցին, թե արդյոք վաճառվող բնակարանի համար , երբ մինչ վաճառքն այն վարձակալական հիմունքներով է տրվում որեւէ մեկին, դարձյալ պայմանագիր է անհրաժեշտ, չէ որ առկա է մեկ՝ առքուվաճառքի պայմանագիր:

Պարզվեց, որ կարող է լինել, երկու պայմանագիր՝ առքուվաճառքի եւ վարձակալության:

Հարցերից մեկն էլ այն էր, թե շենքի գնորդը կարո՞ղ է դառնալ սեփականատեր, երբ դեռ շենքը, շինությունը պատրաստ չէ:

Ըստ Գերմանիայի մեր գործընկերոջ, այստեղ անելիք ունեն նոտարները:

Կա «նմուշային պայմանագիր», որով գնորդը այն ծավալն է ներառելու պայմանագրի մեջ, ինչն առկա է:

Ռիչարդ Բոկն ասաց, որ Ռուսաստանի իրենց գործընկերները հրաժարվել էին առուվաճառքի պայմանագրերով անշարժ գույքի հետ կապված վավերացումներ կատարել: Իսկ այս տարվա հունիսին էլ Պետերբուրգում տեղի ունեցած հավաքներից մեկի ժամանակ նրանք կրկին բարձրացրել են պայմանագրերի վավերացման հարցը:

Ըստ Ռ.Բոկի, նոտարը պետք է ապահովի, որ առքուվաճառքի ժամանակ գնորդը մեծ գումարներ չգրի պայմանագրում, այլ գնորդից պահանջի որոշակի գումարների տոկոսները, նաեւ պատասխանելով, թե ինչ վիճակում է անշարժ գույքը, հակառակ դեպքում, նոտարը ենթակա է քրեական պատասխանատվության:

Մեր հյուրը ցնցված էր Հայաստանի քաղաքացիական օրենսգրքի 224 հոդվածից: Ասում էր, որ որեւէ մի տեղ նման հոդվածի չի հանդիպել, որով կարելի է գնորդին պաշտպանել:
Խոսքը բազմաբնակարան շենքի բնակարանների եւ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր գույքի մասին է, երբ սեփականատերն իրավունք չունի առանձին օտարել ընդհանուր գույքի նկատմամբ սեփական իրավունքով իր բաժինը, ինչպես նաեւ կատարել նշյալ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքից առանձին այդ բաժինն ուրիշին հանձնելու այլ գործողություններ:

Իր պրակտիկայում եղել է նման դեպք, երբ նույն տարածքի վրա «խաբեբան» փորձել  է երկու տարբեր մարդկանց հետ առքուվաճառքի պայմանագիր կնքել նույն օրը, սակայն չի կարողացել հասցնել կադաստր:

Լիտվայի նոտարական պալատի նախագահ Մարիուս Ստրաչկայտիսն ասաց, որ այս տարի երկու նոտարների արտոնագիր չի տրվել:
Նոտարների հեղինակությունը, ըստ մեր հյուրի, ավելի բարձր է, քան իրավաբաններինն ու փաստաբաններինը:

Մեր հյուրերն անդրադարձան նախնական պայմանագիր հասկացությանը: Ի դեպ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով էլ կա «նախնական պայմանագիր» հոդված, համաձայն որի կողմերը պարտավորվում են ապագայում կնքել գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու, ծառայություններ մատուցելու մասին, հիմնական պայմանագրով նախատեսված պայմաններով:

Նախնական պայմանագիրը պետք է պարունակի պայմաններ, որոնք թույլ են տալիս սահմանել հիմնական պայմանագրի առարկան, ինչպես նաեւ մյուս էական պայմանները:

Ճաշից հետո կշարունակվի քննարկումը, ապա մեր հյուրերը ժամը 17:00- ին՝ Զաքիյան- 3 հասցեումկմասնակցենՀՀնոտարականպալատինորտարածքիհանդիսավորբացմանարարողությունը:

notar_8 notar_7 notar_9

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031