Իշխանությունները, ինչպես երևում է, հակված չեն միջամտել, նշվում է հեղինակավոր պարբերականի հրապարակած հոդվածում:
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում նշված է, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարևաններին մշտական աղմուկ է անհանգստացնում, բայց խոսքը աղմկալից հավաքների կամ մեքենաների ազդանշանների մասին չէ, այլ՝ առյուծների ձայների: Հարևանները բողոքում են, որ առյուծները, որոնց Սեդրակյանը ընտանի կենդանիների պես, ենթադրաբար, պահում է իր տանը, անընդհատ մռնչում են և վախեցնում մոտիկ ապրող մարդկանց:
Հոդվածի հեղինակը Մարիաննա Գրիգորյանն է: Օրերս նրա նյութը հրապարակվել էր Eurasianet.org կայքում, հոկտեմբերի 30-ին այն հրապարակվել է նաև The Guardian-ում:
Հոդվածում նշված է, որ առյուծներ, վագրեր և արջեր ունեցող մասնավոր գազանանոցները դարձել են Հայաստանի ազդեցիկ ու մեծահարուստ մարդկանց տարածված հոբբին, իսկ իշխանությունները, ինչպես երևում է, հակված չեն միջամտել:
Հրաչ Մելքումյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում