Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը քաղաքացու բնակարանը գրավադրել է բանկում, սակայն գումարները չվճարելու պատճառով բանկն այն աճուրդի է հանել

Հոկտեմբեր 31,2014 12:46

Քաղաքացի Լուսիկ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացու հաղորդման` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցը, վստահությունը չարաշահելու եղանակով, իրեն առաջարկել է համատեղ բիզնես գործունեություն ծավալել, որի համար իր բնակարանը գրավադրել են բանկում:
Բանկից վերցված գումարները, նաև հետագայում իր կողմից ոստիկանության աշխատակցին տրված գումարները նրա կողմից բանկին չվճարելու հետևանքով բանկն աճուրդի է հանել հիշյալ բնակարանը, որի արդյունքում իրեն պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031