Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիխարդ Բոկ. «Գերմանիայում շատ քիչ են դատավարությունները նոտարների գործունեության հետ կապված»

Հոկտեմբեր 31,2014 12:09

Նոտարական պալատի բացումից առաջ «Կոնգրես» հյուրանոցում հրավիրվել էր սեմինար-քննարկում՝ կապված նոտարական գործունեության, այդ գործունեությունը կարգավորող օրենսդրության հետ: Ողջույնի խոսքով հանդես եկած արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց նոտարիատի բարելավման հայեցակարգը, շեշտելով, որ օտարերկրյա գործընկերների հետ, մասնավորապես՝ գերմանացի գործընկերների հետ ակտիվ համագործակցություն կա: Նա անդրադարձավ հանրային ծառայությունները կարգավորելու, նոտարներին սպասվող նյութական պատասխանատվության ինստիտուտի ներդրմանը, համակարգի բարելավմանը միտված էլեկտրոնային նոտարների ձեւավորման խնդրին:

notar_3

Գերմանիայի նոտարական պալատի փոխնախագահ Ռիխարդ Բոկի ելույթը թերեւս լավագույններից մեկը կարելի է համարել: Նա ընտրել էր մասնավորապես՝ անշարժ գույքի գնման, նոտարների կողմից առքուվաճառքի պայմանագրերը վավերացնելու խնդիրը, զուգահեռներ անցկացնելով Հայաստանի եւ Գերմանիայի համապատասխան օրենսդրության միջեւ: Ի տարբերություն Հայաստանի նոտարների, որը «Նոտարիատի մասին» օրենքի 55 հոդվածի համաձայն կարող է սահմանափակվել կողմերին ծանոթացնելով առքուվաճառքի պայմանագրին, Գերմանիայում նոտարները փաստական հանգամանքները պարտավոր են ձեռք բերել եւ նրանք կարող են պատասխանատվության ենթարկվել:

notar_1

Ըստ մեր հյուրի, ինքը նախկինում հանդիպել է Հայաստանի նախորդ արդարադատության նախարարի հետ, որը ցույց էր տվել դեռեւս չկառուցված շենքը, երբ կողմերը նոտարական վավերացմամբ առքուվաճառքի պայմանագիր են կնքում, ապա վաճառողը գումարներ է վերցնում, հետագայում սնանկ է ճանաչվում կամ փախչում է: Գերմանիայի օրենսդրությունը կարգավորում է այդ հարցը՝ հօգուտ բարեխիղճ գնորդի. նախնական պայմանագիր է կնքում ՝ «ունիվերսալ հրաշք» եւ նախնական պայմանագրի համաձայն գնորդը համարվում է սեփականատեր տվյալ անշարժ գույքի նկատմամբ:

Հայաստանի քաղաքացիական օրենսգրքի 224 հոդվածի 4-րդ մասով էլ կարելի է գնորդին պաշտպանել: Այնտեղ սահմանված է, որ գրանցվում է բնակարանի սեփականատերը, եթե նա վճարել է բաժնային մասի համար, այն չպետք է մտնի սնանկության զանգվածի մեջ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031