Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրես, «Ժառանգություն» եւ ԲՀԿ խմբակցությունները առաջիկայում քննարկելու են Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախագիծ ներկայացնելու հարցը։
Հոկտեմբերի 24-ի հանրահավաքում երեք ուժերը հայտարարեցին, որ իրենք կողմ են անցնցում, սահուն իշխանափոխությանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ։ Սահուն իշխանափոխությանը հասնելու համար ընդդիմությունը փաստորեն նախաձեռնում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ օրենսդրական նախագծի ներկայացումը։
Ինչպես «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, նախագծի հիմքում լինելու են 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցում կատարելու եւ համապետական ընտրություններից հետո ընտրացուցակները հրապարակելու դրույթները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում