Լրահոս
Օրվա լրահոսը

«Շլինքին՝ սրճարանների արեւելյան շուկայատիպ շարանը կրող մեր օպերան». «Իրատես de facto»

Հոկտեմբեր 31,2014 11:46

«Իրատես da facto»–ի հյուրն է գրող, հասարակական-քաղաքական գործիչ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ։  Զրույցի թեման նրա հրատարակած «Ավոն» պատմվածքների ժողովածուն է՝ հեղինակի երրորղ գիրքը։

– Դուք գրում եք, որ առաջ մարդկանց կուռքը Լենինն էր, հիմա՝ դոլարը։ Գուցե մեր դժբախտությունների պատճառը հենց այն է, որ մենք ոչ թե Աստծու պաշտամունքին, այլ կուռքերի դավանանքի՞ն ենք տրվում։

– Մենք այսօր բառեր ունենք, որոնցից սարսափում ենք, զգաստանում ենք, երբ արտասանում են այդ բառերը։ Օրինակ՝ «կուռք», «հեթանոս» բառերը։ (Ի սկզբանե ասեմ, որ ինքս հեթանոս չեմ): Այդ բառերը տրանսֆորմացիայի ենթարկվեցին 301 թվականից հետո, երբ մեր 4000 տարվա պատմությունն ուղղակի ոչնչացվեց։ Ոչ թե խեղաթյուրվեց, այլ ոչնչացվեց, քերվեց մեր ազգի կենսագրությունից։ Պարզվեց, որ հազարավոր տարիների պատմություն ունեցող ժողովուրդը տառեր չուներ, ու դրանք պիտի Մեսրոպ Մաշտոցը հայտնաբերեր։ Ի դեպ, Կորյունը հայտնաբերել չի ասում, ասում է՝ գտավ։ Մի՞թե կարելի է Սիրիուսի ուղեծիրը հաշվել՝ առանց տառերի։ Հնարավոր չէ։ Այսինքն՝ մենք ունեցել ենք մի հսկայական մշակութային շերտ մինչև 301 թվականը, որը պարզապես ոչնչացվել, քերվել է մեր պատմությունից։ Ինչ-որ մեկին դա պետք էր. պետք էր, որ ամբողջ երկնակամարը, որ խիստ հայկական էր, դառնար հունալեզու, պետք էր, որ տեր Թոդիկը՝ ճիպոտը ձեռքին, մեր մանչուկին ծեծի ու ստիպի հունարեն կարդալ։ Ու դա արեցին։ Հիմա չկա դրսի այդ պատվերը, բայց այսօր մենք, առանց օտարի միջամտության, մեր մշակութային շերտի հերն անիծում ենք։ Մենք ունենք տարբեր «…չիկ»–եր, որոնք երգեր են ասում, և նրանց լսող կա, նրանցով հրճվող կա։

– Այն էլ՝ զանգվածաբար։

– Մենք էսպես ո՞ւր ենք գնում։ Հիտլերը 1942 թվականին, երբ տեսավ Կրակովի օպերայի շենքը, վրդովվեց և այսպիսի մի միտք արտահայտեց. «Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է լեհը օպերա ունենալ։ Օպերայի նման շենք կարող է ունենալ արիացին, ոչ՝ լեհը»։ Մենք այսօր օպերայի շենք ունենք, այդ շենքն ունի բակ…

– Սրճարանախեղդ բակ։

– Սրճարաններով մորթազերծ արված, շլինքին՝ սրճարանների արևելյան շուկայատիպ շարանը կրող մեր օպերան։ Գեղեցիկ այդ կոթողը՝ իր շրջակայքով, հսկայական էներգետիկա ունի։ Այդտեղ բագին է եղել։ Երբ փոքր ժամանակ մենք այդտեղ ֆուտբոլ էինք խաղում, պահակը մեզ սաստում էր՝ ասելով. «Էստեղ սուրբ կա, սրբի մոտ ֆուտբո՞լ եք խաղում»։ Մենք չգիտեինք, թե ինչ սրբի մասին է խոսքը։ Տարիներ հետո միայն կարդացի, որ այդտեղ բագին է եղել։ Մենք այդ տարածքն ենք անարգում այսօր, իսկ դա ինքնաոչնչացում է:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031