Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնում Սյունիքի մարզպետը ցանկանում է իր «մարդն» ունենալ. «Իրատես de facto»

Հոկտեմբեր 31,2014 11:36

Սիսիան քաղաքի հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնանկությունն էլ մեր վառ երևակայության արգասիքը չէ, այլ Սուրեն Խաչատրյանի կամայականության, ինչպես փաստում է հենց մարզպետարանի մեր իրազեկ աղբյուրը։ Վերջինիս հավաստմամբ՝ բժշկական գիտությունների թեկնածու Լևոն Մանասյանին պարտադրել են աշխատանքից ազատման դիմում գրել, բնավ «չքաշվելով» բացեիբաց ասելուց, թե հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնում մարզպետը ցանկանում է իր «մարդն» ունենալ։ Ասենք, առողջ տրամաբանության մեջ չի էլ տեղավորվում, որ ընդամենը վերջերս այդ աթոռն զբաղեցրած և, ինչպես շեշտում են սիսիանցիները, հիվանդանոցում լուրջ բարեփոխումների առաջին քայլերն անող մարդը կարող էր իր ձեռքով ազատման դիմում գրել՝ նույն հիվանդանոցում վիրաբուժական բաժանմունքի վարիչ աշխատելու համար։ Աբսուրդը պոզով-պոչով հո չի՞ լինում։

Ինչ վերաբերում է գլխավոր բժշկի նորանշանակ պաշտոնակատար Սվետլանա Իսախանյանին, վերջինիս «նորամուտը», դարձյալ տեղացիների փոխանցմամբ, «հեչ խերով չի եղել». հղիության վեցերորդ ամսում գտնվող երիտասարդ կնոջ մոտ պտղի հետ կապված լուրջ խնդիր է առաջացել, ստիպված են եղել հեռացնել պտուղը, սակայն վիրահատական միջամտությունը մահվան ելքով է ավարտվել նաև կնոջ համար։

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031