Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինանսների նախկին նախարարի կինը ստացել է 20 մլն դրամ դեկրետի գումար». Նաիրա Զոհրաբյան

Հոկտեմբեր 31,2014 11:31

Այսօր ԲՀԿ խմբակցութան քարտուղար Նաիրա Զոհրաբյանը սոցիալական ոլորտում 2015-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ արտոնյալ «նպաստառուների» մասին հարց բարձրացրեց:

Նա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց՝ «Երբ մենք ասում էինք, որ երեխայի նպաստը տրվի նաեւ չաշխատող մայրերին, այդ ժամանակ մեր նախաձեռնությունը որակվեց պոպուլիզմ: Պաշտպանում եմ այն կանանց, ովքեր դուրս են եկել: Շատերը իրենց թույլ չեն կարող թույլ տալ լինել նախկին նախարար եւ իրենց կանանց դեկրետների գումարներ դուրս գրել: Այս երկրում շատերը իրենց չեն կարող թույլ տալ լինել արտոնյալ, գործարքի մտնել տարբեր գործատուների հետ՝ իրենց վերջին 1 տարում բարձր աշխատավարձով աշխատանքի գնալու եւ անտրամաբանական հոնորարներ, հավելավճարներ ստանալու՝ արդյունքում ստանալով հսկայական գումարներ: Եթե գտնում ենք, որ կանանց իրավունքն իրապես, արդար պիտի պաշտպանվի՝ մենք ո՞նց ենք լուծելու այս խնդիրը որովհետեւ բոլոր հասկանում ենք, որ այստեղ կա իրապես կոռուպցիոն ռիսկ: կան շատ արտոնյալներ, որոնք վերջին 1-2 ամսում գործարքի մեջ են մտնում տարբեր գործատուների հետ՝ ստանալով բարձր աշխատավարձեր եւ անտրամաբանական հոնորարներ: Օրինակ, ֆինանսների նախկին նախարարի կինը ստացել է 20 մլն դրամ գումար»:

Հիշեցնենք, որ ֆինանսների նախկին նախարարն է եղել Դավիթ Սարգսյանը: Նրա կինը ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանն է, որը «Հրապարակին» վստահեցրել է, որ 20 մլն-ն ակնհայտ չափազանցված թիվ է, բայց նաեւ հրաժարվել նշել իր ստացած նպաստի իրական չափը. «Իրականում, միգուցե, կեղտոտը դրան մոտ թիվ է, բայց մաքուրը դրանից հեռու է: Կոնկրետ թիվը չէի ուզի հրապարակել, որովհետեւ կոմերցիոն բան եմ դրա մեջ տեսնում: Իրականն էլի մեծ գումար է, բայց դա իր բացատրությունն ունի: Դա օրենքի հիման վրա է վճարվել, բայց որ 20 մլն դրամ չի՝ դա հաստատ»:

Artem_Asatryan

Արտեմ Ասատրյանը համաձայնեց Նաիրա Զոհրաբյանի հետ, որ իսկապես ռիսկ կա այդ ոլորտում. «Դրանք բոլորը առկա ռիսկեր են, որոնք կան՝ պարգեւատրումներ, վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում աշխատանքի ընդունվել եւ վճարումներ ապահովել: Օրենսդրական այս փոփոխությունների, առաջարկությունների հիմնական նպատակը հենց այս խնդիրներին լուծումներ տալն է: Վերջնական առաջարկություններն ենք ի մի բերում, որը թույլ կտա իրապես աշխատող կնոջ իրավունքները չոտնահարվեն: Ինչ վերաբերում է այդ բարձր գումարներին՝ նպաստներին, դրանց հետ կապված որեւէ իրավական խախտում իրականում տեղի չի ունեցել: Այսօրվա օրենքը այդպիսի հնարավորություններ ընձեռում է, որ անկախ նրանից՝ պարգեւատրում է, թե ինչ է, աշխատավարձը հաշվարկվեն եւ դրանց նպաստները ստանան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031