Արդեն որերորդ անգամ Հայաստանի հանրությանը ականատես է լինում, թե ինչպես են ՀՀ իշխանություններն այս կամ այն կործանարար օրենքն ընդունում, ուժի մեջ մտցնում, այնուհետեւ դրա դեմ բարձրացած բողոքի ալիքից հետո փոխում այն կամ ընդհանրապես կիրառությունից հանում։
Այսպես՝ միայն այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն արդեն իսկ ստիպված է եղել խոստովանել, որ երկու կարեւորագույն օրենքների ընդունման հարցում սխալվել է։ Առաջինը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն էր, որի դրույթներից մեկը (կուտակային կենսաթոշակի պարտադիր լինելու մասին) այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո դժգոհության մեծ ալիք բարձրացրեց։ Ի վերջո` կառավարությունը ստիպված եղավ օրենքի փոփոխության նախագիծ ներկայացնել խորհրդարան։ Այս պատմությունը դեռ չէր հասցրել ավարտվել, երբ փոքր եւ միջին ձեռներեցները դուրս եկան փողոց՝ բողոքելով «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխության դեմ։ Նշված փոփոխությունը, ըստ որի՝ տնտեսվարողները պարտավոր են ամբողջությամբ փաստաթղթավորել իրենց շրջանառությունը, ուժի մեջ մտավ այս տարվա հոկտեմբերի 1-ից։ Ի վերջո ՀՀ կառավարությունն այս անգամ էլ ընդունեց, որ «սխալվել» է։ «Շրջանառության հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը դեռեւս խորհրդարանում է եւ նոր պետք է քննարկվի:
Այս խնդիրը դեռ չլուծված՝ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել «Ժամանակավոր անաշխատունակության մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում, որոնցով նախատեսվում էր կրճատել աշխատող կանանց տրվող հղիության եւ ծննդաբերության նպաստները։ Այս անգամ էլ կառավարության դեմ բողոքի ելան հղի կանայք եւ նորածինների մայրերը։
Թերեւս միայն Հայաստանի կառավարությունը կարող է այնպիսի օրենքներ ընդունել, որոնք հղի կանանց եւ նորածինների մայրերին կվնասեն՝ ստիպելով, որ այդ խավը եւս դուրս գա փողոց՝ իշխանությունների դեմ բողոքելու:
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում