Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք Հայաստանը նույնպես ստիպված չի լինելու ներմուծումն արգելել. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 31,2014 11:19

Երեկ ՀՀ կառավարությանը քննարկեց թվով 19 հարց, որոնք առնչվում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ։

Դրանք վերաբերում են բուսական եւ կենդանական ծագում ունեցող ապրանքների, հանքային եւ խմելու ջրերի, սննդային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների, կենսաբանական ակտիվ հավելումների, բուրավետիչների եւ նմանատիպ այլ ապրանքների՝ ԵՏՄ տարածքում շրջանառությանը, դրանց նկատմամբ անվտանգության միասնական չափանիշների սահմանմանը։ Չնայած այդ հարցերը մի քանի օր առաջ ներառվել էին նիստի օրակարգում, այդուհանդերձ, քննարկումների ժամանակ մի քանի գերատեսչություններ որոշակի վերապահումներ հայտնեցին ներկայացված նախագծերին եւ մի քանի օր խնդրեցին դրանք վերջնական տեսքի բերելու համար։

Նախագծերի այս փաթեթը, մեղմ ասած, ծավալուն է եւ դրանցով մեր նորմատիվ ակտերը պետք է նույնականացվեն ԵՏՄ-ում ընդունված կանոններին։ Երեկ նշված նախագծերի ընդունումը հետաձգվեց միայն տեխնիկական հարցերի շուրջ առկա անհստակությունների պատճառով։ Սակայն, խնդիրը շատ ավեյի խորն է, ու այդ մասին մեր պաշտոնյաները նախընտրում են գոնե առայժմ չխոսել։ Եվ ո՞րն է այդ խնդիրը։

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այլ երկրներից Հայաստան ներկրվող սննդամթերքին ներկայացվելու են նույն պահանջները, որոնք ներկայացվելու են նաեւ ՌԴ-ում, Բելառուսում եւ Ղազախստանում։ Եվ այդ ապրանքների նկատմամբ վերահսկողությունը իրականացվելու է միասնական սկզբունքներով՝ տվյալների միեւնույն բազայի շրջանակներում։ Սա արվելու է նրա համար, որ ԵՏՄ անդամ երկրների միջեւ նշված ապրանքների շրջանառությունը շատ ավելի պարզ լինի։ Այսինքն՝ եթե ՌԴ է ներկրվել ասենք գերմանական այսինչ ընկերության արտադրության պանիր, եւ որակի վերահսկողության ռուսական մարմինը այն ճանաչել է որպես հաստատված չափանիշներին համապատասխանող, ապա այդ ապրանքը շատ հանգիստ կարող է բերվել նաեւ Հայաստան՝ առանց լրացուցիչ քաշքշուկների։

Առաջին հայացքից սա շատ լավ է: Բայց չափազանց մեծ է հավանականությունը, որ իրականությունը կարող է բոլորովին այլ լինել։ Եվ ահա թե ինչու։ Հայաստանում, թերեւս, շատերին է ծանոթ Անիշչենկո ազգանունը։ Ռուսական տխրահռչակ «Ռոսպոտրեբնադզոր» հիմնարկությունը, որը ղեկավարում էր Գենադի Անիշչենկոն, վերածվել է ՌԴ իշխանություններին ոչ հաճո երկրների նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ իրականացնող գերատեսչության։

…«Ռոսպոտրեբնադզորը» Ռուսաստանի հենց այն գերատեսչությունն է, որը վերահսկում է սննդամթերքի անվտանգությունը եւ համապատասխանությունը գործող չափանիշներին։ Եվ ուրեմն, բնական հարց է ծագում։ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը ինչպե՞ս է վարվելու այլ երկրներից ներկրված այն ապրանքների հետ, որոնք Ռուսաստանում «Ռոսպոտրեբնադզորի» կողմից ճանաչվել են անորակ կամ վտանգավոր, եւ դրանց ներմուծումը ՌԴ արգելվել է։ Արդյոք Հայաստանը նույնպես ստիպված չի լինելու դրանց ներմուծումը արգելել։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Առաջին նախադասության մեջ կառավարությԱնը դարձրեք կառավարությունը, ԹՎՈՎ բառը հանեք, առնվչում ԵՆ-ը սարքեք ԷԻՆ ու կտեսնեք, թե ինչքան հայերեն կդառնա նախադասությունը: Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031