Լեհաստանի ծանրամարտի ֆեդերացիան մրցումների մասնակցելուց հեռացրել է գերծանր քաշային կարգում 2006, 2009 եւ 2010 թվականների աշխարհի չեմպիոն Մարցին Դոլեգային, որի դոպինգ ստուգումը նորանդոստերոն է հայտնաբերել:
Լեհական մամուլը գրում է, որ արգելված դեղամիջոցը թույլատրելի սահմանը աննշան է գերազանցել, իսկ ինքը՝ մարզիկը, պնդում է, որպեսզի բացվի «B» սրվակը, որից հետո ԼԾՖ-ն այդ գործով վերջնական որոշում կկայացնի: Սակայն ամենայն հավանականությամբ Պեկինի օլիմպիական խաղերում 4-րդ տեղն զբաղեցրած ծանրորդը չի կարողանա իր հավաքականին օգնել մոտ օրերս Ղազախստանում մեկնարկող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:
Մարցին Դոլեգան 2004 թվականին արդեն մեկ անգամ երկու տարով որակազրկվել է արգելված խթանիչներ օգտագործելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Getty Images-ի