Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ինչպես է, որ եռյակի դեմ իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 31,2014 10:49

Դիտորդները նկատում են, որ ոչ իշխանական եռյակի՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո ներքաղաքական իրավիճակը չլարվեց։ Նման բան տեղի չէր ունեցել նաեւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո։ Ֆիզիկայի օրենք է՝ ազդեցությունը ծնում է հակազդեցություն, ու եթե եռյակի գործողությունները ազդեցություն են, ինչո՞ւ, ուրեմն, չկա հակազդեցություն։

Հիմա այս հարցադրումը բազմաթիվ շրջանակներում է արվում, որովհետեւ շատերը չեն ընկալում, թե այդ ինչպես է, որ եռյակի դեմ իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում։
Մերձեռյակային կայքերը մի պահ նույնիսկ փորձեցին տպավորություն ստեղծել, թե իշխանությունները հանրահավաքների օրերին խոչընդոտում են քաղաքացիների հոսքը դեպի Երեւան, բայց բանը մի քանի թեթեւ տեղեկատվությունից այնկողմ չանցավ։
Երեւանյան բուհերի դասախոսները զարմացած են, որ իրենց ոչ ոք չի զգուշացնում՝ հանրահավաքի չգնալ, զարմացած են նաեւ բազմաթիվ այլ պետական հիմնարկների աշխատակիցներ։

Մի՞թե իշխանություններն անհանգստացած չեն այն ամենից, ինչ տեղի է ունենում, կամ նրանից՝ ինչ ասում եւ անում է ոչ իշխանական եռյակը։ Եթե անհանգստացած են, ինչո՞ւ հակաքայլեր չեն ձեռնարկում, եթե անհանգստացած չեն, ինչո՞ւ անհանգստացած չեն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031