Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ եւ Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու Ռաուլը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել «Նյու-Յորրք Կոսմոս» ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ ժամանակին խաղացել են Պելեն եւ Ֆրանց Բեկենբաուերը:
Պայմանագրով իսպանացին միաժամանակ ստանձնում է ակումբի 2015 թվականին ստեղծվելիք երիտասարդական թիմի տեխնիկական խորհրդականի պաշտոնը եւ կարիերայի ավարտից հետո գլխավորելու է այն:
Այս տարի 37-ամյա Ռաուլը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն սպորտ վերադառնում է հանուն ամերիկյան այս ֆուտբոլային ակումբի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Global Look Press-ի