Հոկտեմբերի 27-ին «Հրապարակ» օրաթերթի եւ «Իլուր»-ի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ պահանջելով վերացնել ստորադաս դատական ատյանների որոշումները, որոնք պարտադրում էին լրատվամիջոցներին բացահայտել գյումրեցի մարզիկների հետ կապված միջադեպի մասին հրապարակումների աղբյուրը:
Ըստ «Հրապարակի» շահերի պաշտպան, փաստաբան եւ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի, առաջին ատյանի դատարանն ընդհանրապես իրավունք չուներ ընդունել եւ քննել այս գործը, իսկ վերաքննիչ դատարանն (դատավոր Եվա Դարբինյանը, ով այս որոշումը կայացնելուց անմիջապես հետո գնաց թոշակի) անազնիվ խաղ է վարել՝ մերժելով ԶԼՄ-ների բողոքը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում