ՀՀ նախագահի կերպարում փրկիչ տեսնելու միտումը մեզանում նորություն չէ։ Հենց այդ մտայնությամբ էր ժամանակին մեր հասարակությունը ձայն տալիս Վազգեն Մանուկյանին, ապա Կարեն Դեմիրճյանին, հետո՝ Ստեփան Դեմիրճյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին։ Այս թեկնածուներից յուրաքանչյուրն ուներ իր ուժեղ եւ թույլ կողմերը։
Ոմանք ավելի շատ թերություններ ունեին, քան առավելություններ, բայց մարդիկ գիտակցված էին ընտրում նրանց՝ հույս փայփայելով, որ նրանք կփոխեն իրենց կյանքը։ Զզված գործող ռեժիմից ու նախագահից՝ ոչ թե հանուն նորի, այլ ընդդեմ հնի։ Չի բացառվում, որ եթե ընտրությունն իրականություն դառնար, եւ հանրության թեկնածուն նստեր նախագահի աթոռին, մեկ-երկու տարի անց մարդիկ խփեին իրենց գլխին եւ անիծեին այն օրը, որ նստեցին «այդ կառքը»։
Բայց հասարակությունն ունի իր կողմնորոշիչները, իր պատկերացումները, իր հույսերն ու հուսահատությունները, եւ նա միշտ իրավացի է իր ընտրության մեջ։ Այս անգամ փրկչի կերպարում Գագիկ Ծառուկյանն է։ Ինչո՞ւ նա. այս հարցն է այսօր մտահոգում շատերին։ Շատ պարզ պատճառով՝ նրա մեջ են մարդիկ տեսնում Սերժ Սարգսյանին փոխելու գրավականը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում