Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դրամահավաք` ընդդեմ Ստալինի ավերածությունների. (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 30,2014 23:27

Այսօր Շիրակի մարզի Անուշավան գյուղում Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի օրհնությամբ վերաբացվեց «Սուրբ նշան» անունը կրող  մատուռը: Սրբազանը օծեց խաչը, մկրտության ավազանը:

IMG_4323

Aravot.am-ի հետ զրույցում բնակիչները նշում էին, որ աղոթատեղի չունենալու պատճառով ստիպված են եղել իրենց հարսանիքները, կնունքները անցկացնել կամ Հառիճում, կամ էլ Գյումրիում: Գյուղապետ Երվանդ Հակոբյանն էլ  իր ելույթում նշեց, որ գյուղի եկեղեցին հիմնովին ավերվել է 1937 թվականին: Դրանից հետո գյուղացիների համար որպես աղոթատեղի ծառայել է մատուռը, որը, սակայն,  վնասվել էր երկրաշարժից:

IMG_4321

«Այս գյուղի հասարակությունը իրենց հոգևոր ծարավը հագեցնում էր փոքր, գրեթե ավերված «Սուրբ Նշան» աղոթատեղով: Վերջին շրջանում համայնքի բնակչության մոտ պահանջ առաջացավ, որպեսզի գյուղը ունենա իր եկեղեցին, որոշվեց վերանորոգել «Սուրբ նշան» մատուռը», ասաց գյուղապետը: Նա շեշտեց, որ կարևոր չէ սրբավայրի մեծությունը, կարևորը հավատքն է, այստեղ կարող են անցկացնել բազմաբնույթ ծիսակատարություններ: Ըստ նրա, հրավիրվեց համայնքի ժողով, որից հետո թե համայնքի բնակչությունը, և թե արտերկրում ապրող անուշավանցիները գումար հավաքեցին ու  6-7 ամսվա ընթացքում վերանորոգեցին մատուռը: Իհարկե, ըստ գյուղապետի, վերանորոգելիս պահպանել են պատմաճարտարապետական տեսքը:

IMG_4322

Հովակիմ Սրբազանն էլ, կարևորելով մատուռի վերականգնումը գյուղի համար, իր քարոզում ասաց, որ եկեղեցին պետք է բնակվի յուրաքանչյուրի մեջ, և յուրաքանչյուրը պետք է դառնա մատուռ-տաճար, ինչպիսին վերաբացված մատուռն է, որպեսզի գա իր հոգին Աստծո հետ շաղախելու և մաքրվելու:

IMG_4320

 

Ի դեպ, մատուռի վերաբացմանը փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանից ու Շիրակի մարզպետարանի մի քանի պաշտոնյաներից բացի, մասնակցում էին նաև Արթիկի ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը, ինչպես նաև Արթիկի դատախազ Արտյոմ Ավետիսյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen baghdoyan says:

    All the destructions and oppressions were carried out by the anti-Armenian Trotskyists.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031