Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին ՀԱԿ անդամ Ռազմիկ Պետրոսյանի գովասանքը ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանին չի զարմացրել:
«Ես ինձ իրավունք չեմ վերապահում իմ կողմից շատ հարգված Ռազմիկ Պետրոսյանի խոսքը գրաքննության ենթարկել: Դա իր իրավունքն է, իր ընկերն է, ում մասին չի ուզում վատ բան ասել: Բայց այն ինչ ասում է ՀԱԿ-ը, մենք՝ բոլորս, չենք փոխում մեր կարծիքը. իրականությունը մեկն է Սուրիկ Խաչատրյանը կրակել է մարդու վրա, մարդ է սպանել, ինչի համար պատասխանատվություն չի կրել: Դրանում ավելի քան վստահ ենք: Բայց քննարկել Ռազմիկ Պետրոսյանի ասածները, ինձ թույլ չեմ տա: Նորմալ է, որ մարդն իր ընկերոջը պաշտպանում է ու չի ուզում վատաբանել նրան »,- ասաց տիկին Թադեւոսյանը:
Նրա կարծիքով, Ռազմիկ Պետրոսյանի ասածները չպետք կապել ՀԱԿ-ի հետ, պետք է դիտարկել անհատական տեսակետ.
«Ամեն ինչ կապում են ՀԱԿ-ի հետ, երբ գործող նախագահը ձախողում է էլի ՀԱԿ-ն է մեղավոր: Այդ տրամաբանությունը գերիշխող է եւ ուղղորդվում է այնպես, որ ՀԱԿ-ին վարկաբեկեն ոչ թե ՀԱԿ-ի գործունեության մեջ սխալներ գտնելով , այլ ուրիշների սխալներով են արդեն փորձում վարկաբեկել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ