Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզպետն իր եղբոր՝ մարզի տենդերները շահելու մասին. «Նախընտրել են Նաիրիին, Նաիրին է շահել»

Հոկտեմբեր 30,2014 20:45

Աշտարակի բնակիչները նամակով դիմել էին Սերժ Սարգսյանին, վարչապետին,  գլխավոր դատախազությանը, ոստիկանապետին՝ բողոքելով Արագածոտնի մարզպետից: Նամակում գրել են, որ նա պաշտոնների նշանակելու համար կաշառք է վերցնում, անգամ դպրոցների տնօրեններին ու ուսուցիչներին  ինքն է տեղավորում՝ ըստ վճարած գումարի, ոչ թե գիտելիքների:

Aravot.am-ի հետ զրույցում մարզպետ Սարգիս Սահակյանը սկսեց ծիծաղել, երբ թվարկեցինք նամակում նշված ապօրինությունները, որոնք վերագրվում են իրեն: Նա վստահեցրեց. «Դրանք իրականությանը չեն համապատասխանում: Այդ նամակը Աշտարակի բնակիչները չեն գրել»:

Մեր հարցին՝ ո՞վ է գրել՝ մարզպետը պատասխանեց, որ բնակչի անուն այդ նամակի տակը չկա: Դիտարկմանը, որ հնարավոր է վախենում են եւ անուններով չեն ներկայանում՝ մարզպետը հակադարձեց. «Ինչի՞ց են վախենում: Հիմա ցանկացած մարդ կարա գրի ձեր ընկերոջ վրա, որ նա այսօր ատոմակայան է տեղափոխել Քուվեյթից մինչեւ Իրաք ու անուն-ազգանուն չլինի»:

Այդ նամակում նշել էին, որ ամբողջ մարզի միլիարդավոր դրամներ արժեցող շինարարական մրցույթներում հիմնականում հաղթում է մարզպետի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, որ մարզպետն «ատկատ» է անում:

Այս առնչությամբ մարզպետը պատասխանեց. «Նաիրին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ իրավունք ունի մասնակցելու մրցույթներին: Նախընտրել են Նաիրիին, Նաիրին է շահել, որի իրավունքն ունի: Դուք էլ իրավունք ունեք մասնակցել: Ինքը մի կազմակերպություն ունի՝ «Ես եւ նա»:

Շատ  է խոսվում նաեւ այս մարզպետի անձնական հարաբերությունների մասին՝ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի եւ հատկապես եղբայրների հետ: Սարգիս Սահակյանը պատասխանեց, որ ինքը Հանրապետական կուսակցության նախագահի ենթական է եւ պարտավոր է Սերժ Սարգսյանի ցանկացած հանձնարարություն պետական ապարատի հետ կապված իրագործելու. «Ես անձնական կապ չունեմ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031