Այսօր՝ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը օրը, ներկայացվեց «Ամեն ինչ այսպես է եղել» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակ Անուշ Ամիրբեկյանը պատմում է, որ այս գյուղի ազատագրման մասին գրելու միտքը ծնվեց ազատամարտիկների հետ հանդիպումներից:
«Ղարաբաղում մի քանի անգամ եղել եմ, զրուցել եմ այնտեղի, հետո այստեղի ազատամարտիկների հետ: Գրականություն եմ ընթերցել ու հասկացա, որ շատ բաներ բաց են թողնված կամ ուղղակի դրանց մասին դեռ գրված չեն: Որոշեցի հավաքեմ այդ պայքարի մանրամասներն ու մի բերեմ: Արդյունքում ստացվեց Տողի ազատագրմանը նվիրված առաջին մասը: Այս գյուղի ազատագրման մասին նույնպես պատառիկներ կային, բայց չկար ամբողջական տեղեկատվություն, որ հնարավոր լիներ հասկանալ՝ ինչ է իրականում կատարվել: 1991 թվականի հոկտեմբերի 30-ին սկսվեցին մարտական գործողությունները ավարտվեց հոկտեմբերի 31-ի գիշերը, ամբողջությամբ գյուղը մաքրվեց ադրբեջանցիներից: Իսկ Տողը կարեւոր հանգուցային գոտի էր, որը կապում էր Ստեփանակերտ-Ֆիզուլի-Հադրութ շրջանները: Ադրբեջանցիների համար այն հզոր հենակետ էր ու պետք էր լռեցնել այդ հենակետը»,- պատմեց գրքի հեղինակը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ