Մեզ զանգահարեց Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղից հաշմանդամ ազատամարտիկ բժիշկ , 65-ամյա Բորիկ Կոստանյանը: Նա շնորհակալություն հայտնեց իր մասին մեր հրապարակման համար եւ ասաց, որ այնտեղ մի անճշտություն կա: 2011թ. հոկտեմբերի 24-ին բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը ապօրինի կերպով Բ. Կոստանյանին «իջեցնելով» ցմահ 2-րդ խմբի հաշմանդամությունից,նրան ճանաչել է ոչ թե ցմահ 3-րդ խմբի զինվորական հաշմանդամ (ինչպես գրված էր մեր հրապարակման մեջ), այլ՝ ընդհանուր հիմունքներով 3-րդ խմբի հաշմանդամ:
Դրա հետեւանքով նա զրկվում էր զինվորական հաշմանդամներին հասանելիք արտոնություններից, մասնավորապես՝ անօթեւան ազատամարտիկներին պետությունից բնակարանների հատկացման հերթում ունեցած տեղից: Բորիկ Կոստանյանն ասաց, որ ինքը հանդիպել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին,մարզպետը նախկինից ճանաչում է իրեն,պայմանավորվել են, որ Հ. Աբովյանը առաջիկայում կընդունի իրեն, մանրամասն կտեղեկանա իրեն հուզող խնդրի մասին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ