«Ի՞նչ ենք մենք անում, եթե հասկանում ենք Եվրոպական ինտեգրման առավելությունները»,- այսօր ԱԺ Եվրոինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը 2015-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսպիսի հարց ուղղեց ԵՄ-ի հետ ինտեգրվելու առավելություններից խոսող փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին:
Նա նաեւ հետաքրրքվեց՝ վիզաների ազատականացման համար ի՞նչ քայլեր են մնացել անել: Ինչքա՞ն գումար է ծախսվել այս տարիներին՝ Եվրոասոցացման համաձայնագրի համար. «Խոսում են 100 հազար դոլարից ավելի գումարի մասին, ինչքա՞ն դեռ կնստի դա մեզ վրա, քանի՞ անգամ պետք է գնալ-գալ: Հունվարի 2-ից հետո՝ ԵՏՄ անդամակցությունից հետո, եթե Եվրասիական միությունից գան ասեն՝ շատ լավ է, որ ԵՄ-ի հետ ունեք պայմանագրեր, բայց մեր մեթոդով եք աշխատելու, այդ ԵՄ-ի դրամաշնորհների՝ միլիոնների հետ ի՞նչ եք անելու»:
Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ ամեն մի ապրանքատեսակի համար կա որոշակի մաքսատուրք, որը գործում է ԵՏՄ-ի շրջանակներում. «Այնտեղ հստակ կա այդ ցանկը եւ կան տարբերություններ այդ տուրքերի եւ ՀՀ-ի: Դրանով է պայմանավորված, որ Հայաստանը բազմաթիվ ապրանքատեսակների համար կորզել է բացառություններ: Մոտ 800 ապրանքատեսակներից ավելիի համար մենք պահպանում ենք այն ռեժիմը, որն ավելի ցածր է, լիբերալ, պահպանում ենք այն գները, ինչ ունեինք: Մնացածի համար գործելու է նոր մաքսատուրք: Ամեն մի ապրանքի նկատմամբ մաքսատուրքի փոփոխումը նշանակում է, որ այն ընդունվում է բոլոր անդամ պետությունների համար»:
Վիզաների ազատականացման հետ կապված Շավարշ Քոչարյանն ասաց, որ մենք մեր կողմից անհրաժեշտ քայլերն արդեն կատարել ենք:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ