Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությամբ, ինքնությունը չպարզված անձը «գույքի բացահայտ հափշտակություն» կատարելու դիտավորությամբ մայրաքաղաքի շենքերից մեկի դիմաց, թիկունքից մոտենալով մի կնոջ, նրա պարանոցից քաշել, պոկել էր ոսկյա շղթան, տուժողին պատճառել կես միլիոն դրամի նյութական վնաս:
Հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ժամանակ տուժողը ցուցմունք է տվել, թե իրեն ճանաչման ներկայացված անձն է կողոպտել , նկարագրել է անգամ նրա «մարմնակազմությունը», ինչը ցուցադրվել է նաեւ հրապարակայնորեն, պաշտոնական հաղորդման ժամանակ:
Հնարավոր կողոպտիչի դեմքը եղել է բաց, անմեղության կանխավարկածի բացահայտ խախտմամբ:
Կարդացեք նաև
Մի քանի օր հետո տուժողը «ճանաչել» է իրական կողոպտիչին:
Ճանաչման մանրամասներն առաջիկայում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ