Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյանը՝ փոխզիջումների մասին. « Թե որտեղ մենք կդնենք մաքսակետ՝ դա մեր սուվերեն իրավունքն է»

Հոկտեմբեր 30,2014 18:36

«Շատ հստակ է՝ որեւէ փոխզիջում չի եղել»,- այսօր լրագրողների հետ զրույցում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսպես պատասխանեց հարցին, թե ի վերջո ի՞նչ փոխզիջման մասին էր խոսում Նազարբաեւը:

Շավարշ Քոչարյանի խոսքերով՝ «Նազարբաեւի կողմից բարձրացվել է այն հարցը, որ պետք է հստակեցվի՝ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին Ղարաբաղի՞ հետ միասին, թե՞ ոչ: Մենք ընդամենը վերահաստատել ենք այն դիրքորոշումը, որը ՀՀ-ն ունեցել է անկախությունից ի վեր՝ ԼՂՀ-ն չի կազմում ՀՀ տարածքի մաս՝ որպես դե ֆակտո կայացած պետություն, որի հետ կառուցում ենք մեր հարաբերությունները հորիզոնական՝ դե յուրե չճանաչելով՝ կապված բանակցային գործընթացի հետ: Մենք որեւէ փոխզիջման չենք գնացել, մենք ընդամենը արձանագրել ենք այն դիրքորոշումը, որն ունեցել ենք, ունենք եւ շարունակում ենք ունենալ:  Մենք հարգում ենք ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու կամաարտահայտությունը նրա մասին, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է»:

Ինչ վերաբերում է հստակեցմանը, որ գուցե փոխզիջումը մաքսակետերի մասի՞ն է՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Որեւէ մեկը չի կարող պնդել, որ մենք մինչ այդ ուրիշ դիրքորոշում ենք ունեցել, որ Ղարաբաղը մեր տարածքի մի մասն է: Մաքսակետի հարցը բանակցությունների առարկա չի եղել: Այդպիսի պահանջ չկա, եւ  պայմանագրում որեւէ կետ չկա նրա մասին, որ մենք պարտավոր ենք: Թե որտեղ մենք կդնենք մաքսակետ, դա վերաբերում է բոլոր անդամ պետություններին՝ դա մեր սուվերեն իրավունքն է: Ինչ վերաբերում է գործող մաքսակետերին, դրանք դիտարկվել են անդամների կողմից եւ  համարել են, որ  մենք պատրաստ ենք այդ մաքսակետերով աշխատել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031