Այսօր Aravot.am-ը 2015-ի բյուջեի քննարկմանը եկած փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց՝ նախորդ տարի բյուջեի քննարկմանը քննադատության առարկա դարձավ նախարար Էդվարդ Նալբանդյանի շքեղ ծառայողական մեքենան, այս տարի էլ քննադատվեց այս աղքատ երկրում եւս երկու թանկարժեք մեքենա ձեռք բերելու հարցը, Դուք համաձա՞յն եք այդ քննադատությունների հետ:
Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դե մեքենան նույնն է, նույն ձեւի կարան քննադատեն: Դուք, ներողություն, արդեն անպարկեշտ հարց եք տալիս: Ձեր հարցի մեջ կա պնդում, անպարկեշտ հարց է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ