Այսօր լրագրողների հետ զրույցում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինության մասին: Այժմ խոսվում է 5 մլրդ-ի հասնող զենքի նոր խմբաքանակի վաճառքի մասին: Այդ առնչությամբ Շավարշ Քոչարյանն ասաց. «ՌԴ-ն վաճառում է իր զենքը տարբեր գներով եւ ոչ միայն Ադրբեջանին: Եկեք ճիշտ հասկանանք, սա եղել է մեր բանակցային սեղանի վրա այդ խնդիրը: Բայց խնդիրը պետք է նաեւ այլ համատեքստում: Պետք է նայել այն համատեքստում, թե ինչ ենք մենք ստանում, ինչքանով ենք ստանում, ինչքանով ենք կարողանում ապահովել ռազմական բալանսը»:
Հարցին՝ այսինքն, հավասարակշռությունը ապահովվո՞ւմ է, դա չի՞ վտանգում մեր անվտանգությունը՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Հավասարակշռությունը միայն զենքով չի: Եթե միայն զենքով լիներ, մենք չէինք ունենա 90-ականի հաղթանակը: Այն ժամանակ զենքի, զինտեխնիկայի տեսակետին Ադրբեջանն անհամեմատ ավելի մեծ քանակ ուներ, բայց արդյունքը մենք գիտենք: Ռազմական ուղղաթիռներ էր ստացել ԽՍՀՄ-ից 50-ից ավելի, ընթացքում մեզ հաջողվեց 4 հատ ձեռք բերել: Զրահամեքենաների, տանկերի, բոլոր չափանիշներով մենք էապես զիջում էինք, բայց արդյունքը գիտենք: Հավասարակշռությունը նաեւ այն դիրքն է, որն ունես՝ պաշտպանական դիրքը:
Թե որքանով է պաշտպանված մեր բանակը՝ ցույց տվեցին ադրբեջանական սադրանքները, երբ հատուկ ջոկատայինների ատամները ջարդեցին մեր զորակոչիկները, որոնք նոր էին զորակոչվել: Իսկ այնտեղ հատուկ պատրաստված պրոֆեսիոնալներ էին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ