Այսօր Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին տեղի ունեցած
թյուրիմացության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ենք, որ պատգամավորներ
Վ.Բաբայանը, Մ.Շահգելդյանը, Տ Ուրիխանյանը և Հ.Մարգարյանը, մտնելով դահլիճ,
տեսել են, որ իրենց անվամբ ցուցանակները տեղադրված չեն սեղանին, իսկ մի քանիսն
էլ գտնվում են երկրորդ շարքի աթոռներին:
ՀՀ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության աշխատակիցները միջոցառման սկզբում, ավելացնելով կամ փոխարինելով դրված ցուցանակները դահլիճ մտնող պատգամավորների ցուցանակներով, փորձել են կարգավորել պատգամավորների նստելու տեղերը, ինչին չհամաձայնելով` նշված պատգամավորները լքել են դահլիճը:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն