Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամներ Արտաշես Գեղամյանը, Մհեր Շահգելդյանը, Թեւան Պողոսյանը հանդիպել են Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների
զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, կարեւորվել է միջխորհրդարանական կապերի
ակտիվացումը, համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում,
տնտեսական գործակցության զարգացումը հատկապես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանն անհրաժեշտ է համարել
զարգացնել հայ-ղազախական խորհրդարանական հարաբերություններն՝ ընդգծելով, որ
երկու երկրներն էլ տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցությունն
ակտիվացնելու մեծ հնարավորություններ ունեն, որոնք միայն համատեղ ջանքերով է
հնարավոր իրականացնել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ղազախական կողմը
նույնպես կարեւորել է Հայաստանի եւ Ղազախստանի ինչպես երկկողմ
հարաբերությունների, այնպես էլ միջազգային կառույցներում համագործակցության
զարգացումը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները կարեւորել
են միջխորհրդարանական կապերի խորացումը, հաճախակի փոխայցերը, մի շարք
ոլորտներում փորձի փոխանակումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի` Եվրասիական տնտեսական
միությանն անդամակցությանը, խոսել Ղազախստանում հայկական համայնքի
գործունեությունից:
Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ՀՀ ԱԺ արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին հրավիրել է Ղազախստանի
խորհրդարան:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն