Լրահոս
Օրվա լրահոսը

Դասախոսների կուտակային պահումների հարցը դեռ չի կարգավորվում

Հոկտեմբեր 30,2014 16:37

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ անհանգստացած է երիտասարդ դասախոսների նպատակային սոցիալական վճարների հետ առաջացած խնդրով, իսկ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն իրեն ասել է, որ խնդիրը դեռ չի կարգավորվել:

Հիշեցնենք, որ կուտակային պահումների պատճառով, ըստ մամուլի հրապարակումների  Մայր ԲՈՒՀ-ից 33 դասախոս է հեռացել, ինչից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը զբաղվել երիտասարդ դասախոսներին նպատակային սոցիալական վճարից ազատելու խնդրով:

Արմեն Աշոտյանի խոսքերով` «Խոսում էի իմ գործընկերոջ հետ, ասաց, որ որոշակի տեխնիկական դժվարություններ կան՝ ծրագրային լուծում տալու համար, բայց լուծումն անպայման տրվելու է: Իրականում սա սպառնալիք է ու մարտահրավեր բուհական կադրերի երիտասարդացման հարցին: Ես խոսել եմ նաեւ ՏՀՏ մի շարք կազմակերպությունների հետ, նրանք էլ են սպասում խնդրի լուծմանը, որովհետև այն մասնագետները, որոնք իրենց մոտ են աշխատում ու զուգահեռ ԲՈՒՀ-երում, բայց հեռացել են ԲՈՒՀ-երից, պատրաստ են վերադառնալ: Մենք մի քանի ամիս կորցնում ենք, բայց դե հուսով եմ, որ խնդիրը լուծում կստանա»:

Պարոն նախարարի ներկայացմամբ, խնդիրը կարելի է լուծել հետեւյալ կերպ` մասնավոր հատվածում ու զուգահեռ ԲՈՒՀ-երում աշխատող երիտասարդները չպետք է նպատակային սոցիալական վճար կատարեն այն աշխատավարձից, որն ստանում են մասնավոր հատվածից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031