Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «ԱԺ պատգամավորների գերակշիռ մասն ընդունակ չէ օրենսդիր աշխատանք իրականացնել»

Հոկտեմբեր 30,2014 16:33

«Բավական բարձր մակարդակով վերլուծություն է կատարվել»,- այսօր ՝ հոկտեմբերի 30-ին, «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Նրա խոսքերով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ օրենսդիր մարմինը օրենսդիր աշխատանքից մեկուսացված է. «Ըստ էության՝ Ազգային ժողովը իր օրենսդրական առաքելությունը կամավոր զիջել է գործադիր իշխանությանը: Դա ոչ միայն արտահայտում է օրենսդրական նախագծերի թվային մասնաբաժնի մեջ, ինչը ներկայացնում է կառավարությունը եւ պատգամավորները: Նույնիսկ ամբողջ օրենսդրական աշխատանքի նախաձեռնությունների այն հինգ տոկոսը, որը իրականացնում են պատգամավորները, դրանք, իմ գնահատմամբ, դեկորատիվ նախագծեր են: Պետք է ազնիվ լինել եւ ասել, որ դրանց զգալի մասը կառավարությունից է փոխանցվում է պատգամավորներին: Այսինքն՝ Ազգային ժողովը իր սահմանադրական առաքելությունը չի իրականացնում»:

Պարոն Ջհանգիրյանի կարծիքով՝ Ազգային ժողովի պատգամավորների գերակշիռ մասն ընդունակ չէ օրենսդիր աշխատանք իրականացնել, եւ միայն 15-20 տոկոսն է, որ կարող է նախագիծ գրել եւ նախագծի վերաբերյալ կարծիք հայտնել: Նրա պնդմամբ՝ ԱԺ-ում տիրող իրավիճակն այսօր չէ սկսել. «ԱԺ-ն նաեւ չի կարողանում վերահսկել կամ չի վերահսկում գործադիր իշխանությանը: Նա պետք է վերահսկի, թե իր կողմից ընդունված օրենքները ինչպե՞ս են կատարում գործադիր իշխանությունում, որպեսզի կարողանա այնտեղից բխեցնել, թե ի՞նչ օրենսդրական ակտեր եւ ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ: Իր վերահսկողական օղակները Ազգային ժողովը կամավոր չի գործածում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031