Օքսֆամ ընկերությունը այսօր սոցիալական անհավասարությունը պատկերող նկարների ցուցահանդեսի օգնությամբ ՄԱԿ-ի գրասենյակում տվեց խորացող անհավասարության դեմ համաշխարհային քարոզարշավի մեկնարկը. «Այսօր համաշխարհային մասշտաբով Օքսֆամը մեկնարկում է համաշխարհային անհավասարության վերաբերյալ քարոզարշավը, ինչին Հայաստանը անմասն չէր կարող մնալ, քանի որ Հայաստանում անհավասարության դեպքերը բազմաթիվ են»,-բացման խոսքում իր ելույթում նշեց «Պրոմեդիա Գենդեր» հ/կ նախագահ Թամարա Հովնաթանյանը:
Նրա ներկայացրած զեկույցի համաձայն՝ խորացող անհավասարությունը սպառնում է Հայաստանին, աղքատությունը հասել է 32,4 տոկոսի՝ մոտ 980 հազար մարդ. «Հունվար ամսին Օքսֆամի կողմից հրապարակված զեկույցում նշվել է, որ աշխարհի 85 ամենահարուստ մարդիկ այնքան հարստություն ունեն, որքան երկրագնդի բնակչության կեսը»: Զեկույցի համաձայն՝ Հայաստանին աղքատության հաղթահարման համար անհրաժեշտ է 69,4 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 1,7 տոկոսը:
Ըստ զեկույցի՝ դեռեւս բարձր մակարդակի վրա է նաեւ գենդերային անհավասարությունը. «Բոլոր տարածաշրջաններում եւ ոլորտներում համեմատելի աշխատանքի համար կանայք ստանում եմ միջինում 10-ից 30 տոկոսով ավելի քիչ աշխատավարձ, քան տղամարդիկ: Մոտ 600 միլիոն կանայք՝ աշխարհի աշխատող կանանց 53 տոկոսը, վտանգավոր աշխատանք են կատարում եւ պաշտպանված չեն Աշխատանքային օրենսգրքով: Շատ երկրներում էլ կանայք արդյունավետ կերպով սուբսիդավորում են երկրի տնտեսությունը՝ օրական 2-5 ժամով ավելի անվճար աշխատանք կատարելով, քան տղամարդիկ»:
Disabilityinfo.am կայքի խմբագիր Զարուհի Բաթոյանը նույնպես ելույթ ունեցավ, նշելով, որ անհավասարությունն առկա է նաեւ հաշմանդամ անձանց մոտ. «Եթե կանայք ունեն անհավասարության խնդիր, ապա հաշմանդամ մարդիկ ունեն կրկնակի անհավասարության խնդիր, եթե աղքատ մարդիկ զգալի տոկոսն են կազմում մեր երկրի, ապա հաշմանդամություն ունեցող մարդիկ այդ տոկոսի ամենամեծ մասն են կազմում: Նրանք չունեն կրթության, աշխատանքի հնարավորություն, ինչն էլ դժվարացնում է արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորությունը»:
Ցուցահանդեսի նկարները՝ ֆոտոշարքում
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ