Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկի աշխատակից. « Չեմ թաքցնի՝ բնակարանս խուզարկել են»

Հոկտեմբեր 30,2014 16:18

Aravot.am-ը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկի) տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանից (լուսանկարում) հետաքրքրվեց, ինչպես է վերաբերվում իր եւ իր տեղակալ Վահե Կիրակոսյանի բնակարաններում օրերս կատարված խուզարկությանը, որը հաստատել էր նաեւ քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, որ խուզարկությունը կատարվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու եւ այնտեղից վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելու գործով: Պ

արոն Խոյեցյանն ասաց, որ մեկնաբանելը ճիշտ չի լինի նախաքննական գործընթացի փուլում, նաեւ հավելեց. «Չեմ թաքցնի, որ խուզարկել են, ճիշտ է, բուն երեւույթը հաճելի չէր, բայց հասկանում եմ, որ մարդիկ պետք է անեն ամեն ինչ, որպեսզի բացահայտեն: Ես ըմբռնումով եմ վերաբերվում դրան, չեմ համարում, որ իմ դեմ ինչ-որ բան է կատարվում: Մարդիկ պետք է խուզարկեն բոլոր այն տները, վերցնեն բոլոր այն էլեկտրոնային կրիչները, որոնք գոնե 1 տոկոսով կարող են օգտակար լինել իրենց գործին: Այնպես որ՝ չեմ լարվում»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե կա վարկած, որ ինքը իր պրոռեկտոր քեռու՝ Աշոտ Խաչատրյանի կողմից է ուղղորդվում, որովհետեւ վերջինս Պոլիտեխնիկում Թոքմաջյանի պաշտոնանկության մասին լուրեր տարածողներից մեկն է եւ մեծ ցանկություն ունի ռեկտոր դառնալու, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետը պատասխանեց, որ իր համար նշանակություն չունի՝ ով է իր քեռին կամ հայրը, եւ դա չէր կարող իրեն կաշկանդել՝ գիշերով իր աշխատասենյակ մտնելու մասին ասուլիսում բարձրաձայնելուն:

Իր կարծիքով, կապ կա՞ կարգապահական տույժերի ու սեքս-սկանդալի հետ:
«Չէ, չեմ կարծում, ուրիշ հարց է, որ կարգապահական նկատողությունների իրավական հիմնավորումների հետ համաձայն չեմ, ինչի առիթով դիմել եմ վարչական դատարան»,-ասաց Խոյեցյանը:

Իսկ ռեկտորի էջը կոտրելը եւ այնտեղից վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելը նա որակեց ստորության ամենացածր աստիճան:

Խոյեցյանը նաեւ նշեց, թե կասկածներ չունի՝ ով կարող է դա կատարած լինել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031