Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը պահանջում է վերահսկողություն՝ «նախարարների հորեղբոր որդիների» ատկատների վրա

Հոկտեմբեր 30,2014 15:57

Այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2015-ի պետբյուջեի նախագիծը: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը խոսեց դրամաշնորհների մասին, որոնցով պատրաստվում են ջրագծեր, ուսումնարանների մուտքերը վերանորոգել:

nAIRA_zOHRABYAN

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց խորհրդարանի ներգրավվածության եւ վերահսկողական մարմնի՝ ԵՄ-ից բյուջե եկող գումարների վերահսկողության վերաբերյալ. «Ի՞նչ մեխանիզմներով է վերահսկվում: Մենք անկեղծ չենք լինի, եթե չխոստովանենք, որ տարբեր խորհրդատվությունների, դասընթացների, լեկցիաների, թրեյնինգների, լոբբինգների, չգիտեմ ինչերի վրա շատ գումարներ շատ զարտուղի ճանապարհներով մեկ էլ հայտնվում են շատ կասկածելի տեղերում: Ես չեմ ասում գանձագողություն դնել դրա անունը, բայց ամենամեղմ գնահատականներով, դա այդ գումարների որոշակի հատվածի փոշիացումն է: Ի՞նչ է արվում վերահսկողության մասով»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վերջերս մեծ քննարկում են ունեցել, որին մասնակցել են ԵՄ դեսպանները, որոնք էլ լուրջ մտահոգություն են հայտնել եւ առաջարկել խորհրդարանին մեխանիզմներ տալ. «Որ, ասենք, մի նախարար իր հորեղբոր որդու անունով չգրանցի մի հ/կ, օրինակ, հակածխախոտային մի ակցիա անելու համար եւ այդ դրամաշնորհներով փողոցում չկառուցվի մի եռահարկ տուն՝ տվյալ նախարարի շատ մերձավոր բարեկամի համար»:

Pavel_Safaryan
Պավել Սաֆարյանը պատասխանեց. «Ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել այդ դասախոսությունների, կրթական ծրագրերի, փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Մենք պետք է ինքնաբավարարված լինենք՝ իմանալով, որ մեր ուսումնական մակարդակն այնպիսին է, որ նորարարությունների անհրաժեշտություն չունենք: Բայց ես հասկանում եմ ձեր հարցի կոնտեքստը, որ հաճախ պրակտիկ կյանքում մի նպատակ ենք դնում, արդյունքն այլ բան է լինում: Թե ինչպես պետք է վերահսկել դա, չեմ համարում, որ ես լավ մասնագետ եմ դրա: Նույն ԵՄ-ի հետ գումարները վերահսկում են Վերահսկիչ պալատը, Ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը: Մենք վերահսկողական մարմինների պակասությունը չենք զգում: Ծրագրային բյուջետավորում պետք է լինի, որ լինի գումարը եւ արդյունքները: Դրա անունը դրել ենք արդյունքին միտված բյուջե: Չեմ կարծում, որ դրանով ամբողջ հարցերը կլուծվեն, բայց խնդիրների մի մասը կլուծվեն, հանրությունը կիմանա՝ արդյո՞ք այդ գումարները հասան իրենց նպատակին, թե՞ չհասան: Ձեր մտահոգությունն այդ տեսակետից կփարատվի, երբ ամբողջական ծրագրային բյուջե քննարկենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031