Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանում ներկայացվել են «Բաշնեֆտ»-ի սեփականաշնորհման օրինականության ապացույցներ. Интерфакс

Հոկտեմբեր 30,2014 15:15

«Սիստեմա» ԲՖԿ-ի իրավաբանները դատարանում հայտնել են, որ «Բաշնեֆտ» նավթային ընկերության ձեռքբերման գործարքները եղել են Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության վերահսկման տակ, որը գործարքի հետ կապված ոչ մի խնդիր չի ունեցել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Բաշնեֆտ»-ը «Սիստեմա» ԲՖԿ-ին վաճառելիս ապօրինի խոշոր շահույթ ստանալու մեջ է մեղադրվում հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը:

«Սիստեմա»-ի իրավաբանի պնդմամբ, «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը ՌԴ իշխանություններին երբեք չեն պատկանել.

«Բաժնետոմսերը Ռուսաստանի Դաշնության սեփականությունը երբեք չեն եղել: Ինչպե՞ս նրանք կարող են պահանջել վերադարձնել այդ սեփականությունը, եթե երբեք իրենցը չի եղել, – ասել է ընկերության ներկայացուցիչը՝ նշելով, որ «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը պատկանում էին մարզային իշխանություններին, որոնք իրենց կամքով որոշել էին օտարել ընկերությունը, – մենք չենք կարող համաձայնել, որ Բաշկորտոստանի Հանրապետության ենթաօրենսդրական 11 ակտերն անօրինական էին»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031