«Նախաքննության այս փուլում ձեռք բերված ապացույցների հիման վրա նախաքննական մարմինն այլևս անհրաժեշտություն չի տեսնում ինձ կալանքի մեջ պահելու» ,-Aravot.am -ի հարցին ի պատասխան ասում է Nrnak. com-ի խմբագիր Հովհաննես Եսայանը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Եսայանը ձերբակալվել էր 1 մլն դրամ շորթելու կասկածանքով:
Նա 3 ամսից ավելի գտնվել է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրա խափանման միջոցը փոխվել է՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:
«Իմ գործի շրջանակներում ձերբակալվել է նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը՝ «Դոգ» մականվամբ, նաև նրա ընկերը, կրկին նախկին ոստիկան Արթուր Մարգարյանը», -ասում է Հովհ.Եսայանը:
Կարդացեք նաև
«Դոգին» առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրանք՝ շորթում, այն էլ որպես հանցագործության կազմակերպիչ:
Ի դեպ, Aravot.am-ի տեղեկություններով, հափշտակության եւ շորթման հատկանիշներով առաջիկայում լրատվական դաշտից եւս մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվելու:
Մեր տեղեկություններով, նրա վերաբերյալ առայժմ վեց քաղաքացիական գործ կա դատարաններում:
Լուսանկարը՝ Հովհաննես Եսայանի ֆեյսբուքյան էջից