Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որոնք երեկ դեռ ոխերիմ թշնամիներ էին, հանկարծ դարձան ընկերներ, գրում է ֆրանսիական «Լը Մոնդ» թերթը:
«Նրանք շատ մտերիմ էին», – թերթին պատմել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին մոտ կանգնած աղբյուրը՝ նշելով, որ այդ ամենը տևեց այնքան ժամանակ, մինչև բացվեց Ղարաբաղի հարցը, – «Մենք տեսանք, որ նրանք միմյանց հետ դու-ով են խոսում… Նրանք իրենց հաշիվ էին տալիս, որ ընդհանուր մարտահրավերներ ունեն, որ նրանք կանգնած են նույն խնդիրների առջև»:
Թեև Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում գոհ են հոկտեմբերի 27-ին տարբեր ձևաչափերով տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումներից, սակայն խոստովանում են, որ Փարիզի բանակցությունների արդյունքը չնչին է ու չի երևում հակամարտության լուծումը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ