Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մայրության նպաստի կրճատում ենթադրող օրենքը լրամշակված տեսքով կմտնի ԱԺ. ՀՀԿ պատգամավոր. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 30,2014 12:54

«ՉԻ»-ն խոսեց հանձնաժողովում քննարկումներին ակտիվորեն մասնակցած ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ, ով չհամաձայնեց դիտարկման հետ, որ լսումներր ոչ մի հստակություն չմտցրեցին։

«Նախ ուզում եմ շեշտել, որ այս օրինագիծը շատ կարեւոր եւ համակարգային լուծում է տալիս խնդրին, այն առումով, որ մենք երկար տարիներ բարձրացրել ենք այն հարցը, որ չաշխատող կանայք նույնպես ստանան մայրության նպաստներ։ Այլ հարց է, որ լսումների ընթացքը ցույց տվեց, որ օրենքում խնդիր կա եւ այն պետք է լուծել։ Սա այն դեպքն է, երբ պետք է թույլ չտալ, որ որեւէ կին դժգոհ մնա»,- նկատեց Աճեմյանը՝ շեշտելով, որ պետք է պաշտպանել այն կանանց իրավունքները, ովքեր օրենքով պայմանավորված հայտնվելու են խնդիրների առաջ։ Նա խոստացավ հետամուտ լինել այդ խնդիրների լուծմանը։

Դիտարկմանը, թե ի վերջո եթե օրենքում չհանվի աշխատող կանանց մայրության նպաստների կրճատման կետը, որն է լինելու ՀՀԿ-ի դիրքորոշումը՝ արձագանքեց. «Դուք փորձում եք ինձ տեղափոխել ինտրիգների դաշտ, բայց դա ձեզ մոտ չի ստացվի։ Ես շատ լավ տեղեկացված եմ բացասական այն կողմերի մասին, որի պատճառով իբրեւ թե օրենքն այսպիսի տեսք ունի, դա անարդյունավետ ծախսերն են։ Ես ինքս առաջարկում եմ ուժեղացնել վերահսկողական մեխանիզմները։ Մենք իրավունք չունենք
որեւէ կնոջ շահն անտեսել եւ ոտնահարել։ Ես «եթե»–ով չեմ խոսում, լավ տեսա, որ օրենքով ունենք խնդիրներ, հետեւաբար օրենքը պետք է լրամշակված տեսքով մտնի ԱԺ լիագումար նիստ», եզրափակեց Կարինե Աճեմյանը:

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031