Այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ 2015թ. պետբյուջեն։ Բյուջետային քննարկումներին զուգահեռ և ավելի բուռն կերպով քննարկվում է կառավարության հերթական նախաձեռնությունը՝ աշխատող մայրերի
նպաստի կրճատումը։
Հիշեցնենք, որ կառավարության հավանությանն է արժանացել և Ազգային ժողով է ուղարկվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դրանով, մասնավորապես, առաջարկվում է նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը (աշխատավարձի 40-80%՝ կախված ստաժից):
Բացի այդ, նախատեսվում է աշխատող մոր հղիության և ծննդաբերության (մայրության) նպաստի առավելագույն շեմ սահմանել՝ առաջին և երկրորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 7-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 1 700 000 դրամ), երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 2 400 000 դրամ):
Կարճ ասած, պետությունը ցանկանում է կրճատել աշխատող մայրերին վճարվող նպաստները։ Ըստ օրենքի հեղինակների, շատ անարդար է, երբ 100 տոկոսով փոխհատուցվում է թե՛ մինչև 1 տարվա աշխատանքային ստաժ ունեցողի կորցրած եկամուտը, թե՛ 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցողի կորցրած եկամուտը։ Բացի այդ, նշում են, որ հղի կանայք մինչև ծննդաբերելը, գործատուի հետ համաձայնեցված, ստանում են ուռճացված աշխատավարձեր, որի արդյունքում պետությունից կարողանում են մի քանի միլիոն դրամ ստանալ։
Կարդացեք նաև
Ի դեպ, նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2015 թվականի հունվարի 1-ից կանխատեսվող տնտեսումը՝ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների չափերի սահմանափակումներով, կկազմի 2.1 միլիարդ դրամ։
Պարզ ասած՝ կառավարությունն այս նախաձեռնությամբ ցանկանում է տնտեսել 2.1 միլիարդ դրամ՝ ժամանակավոր անաշխատունակների և աշխատող մայրերի հաշվին։
Այս օրինագծի իրավաչափության մասին արդեն շատ է խոսվել և դեռ կխոսվի։ Այնուամենայնիվ, զուտ ֆինանսական տեսանկյունից՝ որքանո՞վ է արդարացված այդպիսի «տնտեսումը»։ Հնարավոր չէ՞ր չկրճատել՝ ճշգրտելով բյուջետային այլ ծախսերը։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում