Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Զեկույցից զգացվում է Հայաստանում հիմնական խնդիրը բրգաձեւ իշխանությունն է»

Հոկտեմբեր 30,2014 12:42

«Բավականին օբյեկտիվ զեկույց է, նույնիսկ ինչ-որ տեղ զարմանալի»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ներկայացրած (ԺՀՄԻԳ) «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցին, ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքերով՝ փորձագետները չլինելով հայաստանցի, խնդրի մասին լավ պատկերացում են կազմել: Նա նշեց՝ զեկույցի բոլոր կետերը օբյեկտիվ են նշված, շատ թեթեւ մոտեցումներ են առաջարկվել եւ շատ հարցերին նրբանկատ են մոտեցել. «Շատ տեղերում մարդ տողատակից հասկանում է, թե նրանք ի՞նչ ի նկատի ունեն: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետները ավելի խիստ նկատառումներ ներկայացնելու իրավունք չունեին, բայց այդ նրբանկատությունից էլ երեւում է, թե հիմնական խնդիրները որոնք են»:

Ըստ Ավետիք Իշխանյանը թվարկեց հիմնական խնդիրները, դրանք են՝ որ չնայած Հայաստանում հռչակված է իշխանությունների տարանջատում, բայց իրականում տարանջատում չկա, որ իշխանությունը հզոր է, որ Ազգային ժողովին երկրորդական տեղ է տրված. Օրենսդրությունը հիմնականում մշակում է կառավարությունը: Նա հավելեց, որ այդ խնդիրների շարքում է նաեւ ընդդիմության դուրսմղվածությունը, օրենքների մշակմանը քաղաքացիական հասարակության մասնակցության ձեւական բնույթ կրելը, օրենքների քննարկման համար կարճ ժամանակահատված սահմանված լինելը. «Փաստորեն, ամբողջ զեկույցից զգացվում է Հայաստանում հիմնական խնդիրը բրգաձեւ իշխանությունն է, եւ այդտեղից էլ հետեւում են բոլոր խնդիրները: Բացի օրենսդրական գործառույթներից՝ ընդհանուր խնդիրը շատ հստակ երեւում է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031