Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ գլխավոր դատախազը «աշխատում» է ՀՔԾ քննիչների ուղղությամբ. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 30,2014 12:39

Երեկ «ՉԻ»-ն հարց ուղղեց՝ առնչություն կա՞ երկու քրեական գործերի միջեւ, եւ արդյոք ՀՔԾ քննիչները այն քննիչները չեն, որոնք քննում էին Քննչական կոմիտեի (Աղվան Հովսեփյանի) քննիչների գործերը։ Դատախազությունից մեզ պատասխանեցին, որ՝ ոչ. այս երկու գործերը միմյանց չեն առնչվում։

Առնչվելու դեպքում ՝ իհարկե կողմերը սկանդալից չէին կարող խուսափել, բայց նույնիսկ այս դեպքում էլ՝ դարձյալ տեղի ունեցածը լուրջ մտորումների տեղիք է տալիս։
Ստացվում է, որ գլխավոր դատախազը «աշխատում» է ՀՔԾ քննիչների ուղղությամբ, եւ երեկվա հաղորդագրությունը նախազգուշական մեսիջ էր՝ չփորձեք «կոծկել» կամ «ջրել» որեւէ գործ, առավել եւս՝ Աղվան Հովսեփյանին առնչվող գործերը, այլապես կհայտնվեք ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում։ Իսկ ԱԱԾ-ն այս պարագայում այն մարմինն է, որը պարզապես ուղեգրեր է տալիս դեպի կալանավայրեր։ Ասել է թե՝ եթե գործը հասնում է ԱԱԾ, ապա դրանից ամենեւին էլ լավ հոտ չի գալիս։

… ՀՔԾ քննիչներն անպատժելի էին, եւ նրանց որեւէ մեկը մոտ չէր գալիս, տարիների ընթացքում ձեւավորված այս կարծրատիպը երեկ որոշակիորեն «տեղաշարժվեց»։ Ստացվեց, որ ՀՔԾ քննիչները ոչ միայն անպատժելի չեն, այլեւ նրանցով մեծ սիրով կարող է զբաղվել ԱԱԾ-ն։

Դատախազություն– Քննչական կոմիտե-Հատուկ քննչական ծառայություն եռյակը կարծես թե ուզում է համալրվել նոր «ուժերով»։ Խոսքը ԱԱԾ-ի մասին է։ Հիմա ՀՔԾ-ն էլ իր հերթին կսկսի «դոսյեներ» հավաքել ԱԱԾ աշխատակիցների վրա։ Այս գործընթացից, անկասկած, շահող դուրս կգա գլխավոր դատախազը, որովհետեւ հենց նա է նախաձեռնում համակարգում ընդունված եւ գործող խաղի կանոնը փոխելու ծանր առաքելությունը։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031