Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրք բլոգեր. «Հայերի ու ասորիների ցեղասպանությունը ծրագրված է եղել»

Հոկտեմբեր 30,2014 12:34

Ներկայիս Թուրքիան, որպես հանրապետություն, գոյություն ունի 91 տարի: Հոկտեմբերի 29-ը թուրքական պետության հերթական տարեդարձն էր, որը պաշտոնապես միշտ նշվում է մեծ շուքով: Թուրքիայի Հանրապետության անցած ավելի քան 9 տասնամյակներին հետահայաց անդրադարձել է թուրք բլոգեր Յըլմազ Մուրաթ Բիլիջանը: «T 24» ընդդմիադիր լրատվակայքում հրապարակվել է նրա «Կարճ պատմությունը Թուրքիայի Հանրապետության» հոդվածը, որտեղ մատնանշվում են արյունոտ ու ամոթալի էջերը:
600 տարվա կայսրությունից մնացած հողերի վրա 1923-ին հռչակվեց Թուրքիայի Հանրապետություն: Ըստ Բիլիջանի` դեռևս երիտթուրքերի ժամանակվանից խնդիր էր դրված ազգ ստեղծել մեկ ինքնության շուրջ, որը պետք է լիներ թուրքական: Այլ էթնիկ ինքնությունները կամ զտվելու էին, կամ ձուլվելու, կամ էլ հեռացվելու:

«Ծրագրված էր 1914-20-ականներին ասորիներին, 1915-ին էլ հայերին ենթարկել ցեղասպանության, որը հաջողությամբ իրականացվեց»,- նշում է Բիլիջանը: Բացի բնակչությանը թուրքացնելուց որոշված էր նաև թուրքականացնել երկրի տնտեսությունը: Հոդվածագիրը նկատել է տալիս, որ դրա համար տնտեսության մեջ էական դերակատարում ունեցող ոչ մահմեդական զանգվածներին (հայեր, հույներ և այլն) կամ հրի և սրի մատնեցին, կամ ժամանակ տվեցին, որպեսզի նրանք հեռանան: Սկսեցին Իզմիրից (Զմյուռնիա): Օրեր շարունակ Իզմիրը կրակների մեջ վառվում էր: Տեղի հայ և հույն բնակչությունից գրեթե մարդ չմնաց:

«Երկու ամսվա ընթացքում բոլոր տեղերը «մաքրեցինք» նրանցից և հպարտ զգացինք մեզ: Այնուհետև ունևորության հարկ մտցրեցինք: Ազգությամբ հայ, հրեա և հույն քաղաքացիներից մեկ առ մեկ խլեցինք իրենց ունեցվածքը»:

Հետո պարտադրաբար թուրքերեն լեզվով խոսելու արշավ սկսվեց: Պետության բնակչությունը տեսակավորվեց երեք խմբի` թուրք, քուրդ և ոչ մուսուլման, և բոլորին պարտադրվեց խոսել միմիայն թուրքերեն: Այնուհետև վրա հասան 1955թ. սեպտեմբերյան աղետալի դեպքերը: Թուրք բլոգերը պատմում է, թե ինչպես կոտորվեցին ու կողոպտվեցին Իզմիրի հույները, հայերը և հրեաները: Դրանից հետո ողջ մնացած ոչ մահմեդականների մի զգալի մասը լքեց Թուրքիան: Հեղինակը հիշեցնում է, որ այդպիսի էթնիկ զտումներ անելով հանրապետական Թուրքիայի իշխանությունները ըստ էության շարունակեցին արթուն պահել երիտթուրքերի ոգին:

Մի խոսքով,- եզրափակում է թուրք բլոգերը,- ասածս էն էր, որ մեր պետության մեջ դեմոկրատիա չկարողացավ լինել, բայց արի ու տես, որ հանրապետութունը 91 տարի է ողջ ու առողջ ոտքի վրա է»:

Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031