Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներկայացվեց «Յոթ բույրեր» հայկական օծանելիքների հավաքածուն

Հոկտեմբեր 30,2014 12:28

Երիտասարդ նկարիչ, պարֆումեր Արման Մանուկյանը Հայաստանում առաջին անգամ հիմք է դնում «Յոթ բույրեր» հայկական օծանելիքների հավաքածուին, որի համար որպես հումք օգտագործվել է հայկական բնաշխարհի բուսական բազմազանությունը:

«Օծանելիքային կոմպոզիցիան, որի ստեղծման վրա աշխատել եմ չորս տարի, ներառում է յոթ բուրմունք,- ասում է Ա. Մանուկյանը,- այդ ժամանակահատվածում փորձարկել եմ բազմաթիվ բաղադրիչներ, որոնք առավելագույնս կներկայացնեին հավաքածուի գաղափարն ու կոնցեպցիան: Այդ բուրմունքներում հավաքված են հազվագյուտ և թանկարժեք եթերային յուղեր՝ վարդի աբսոլյուտ, սամբակ ժասմին աբսոլյուտ, Արաբական Էմիրություններից բերված մուգ բնական մուշկ, մոխրագույն ամբրա, Կամորյան կղզիներից բերված իլանգ-իլանգ, կաստորեում աբսոլյուտ, ցիվետ և աֆրիկյան քար: Բացի դրանցից, ինձ բախտ է վիճակվել աշխատել հայկական լեռների այնպիսի ցնցող եթերային յուղերի, բույսերի և ծաղիկների հետ, ինչպիսիք են լեռնային ուրցը, արարատյան անանուխի բալզամը, նռան կեղևը և այլն: Բոլոր այդ տարրերը գերիշխում են իմ հավաքածուի մեջ, քանի որ դրանցով ես ցանկացել եմ փոխանցել Հայաստանի յուրահատուկ ոգին»:

arman_Manukyan-1
Ռեժիսոր, պրոդյուսեր Գուժ Թադևոսյանն էլ վստահեցնում է, որ առավելապես հայկական բնաշխարհի հարուստ բույրերից կազմված հավաքածուն ոչնչով չի զիջում ներկայումս մեծ ճանաչում ունեցող օծանելիքների հայտնի տեսակներին և իր մեկնարկով ազդարարում է հայկական օծանելիքի առկայությունը:

Նոր հավաքածուն ներկայացվեց երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Վահագնի թաղամասի նորաբաց ռեստորանում: Այստեղ բեմադրվեց նաև Գուժ Թադևոսյանի՝ աստվածաշնչյան մոտիվներով թատերական ներկայացումը, որը կոչվում է «Յոթ մահացու մեղքերը»: Ներկայացումը հիմնված է Արման Մանուկյանի ստեղծած յոթ կտավների վրա, որոնցից ամեն մեկը մի մեղքի մարմնավորումն է. «Ես կարծում եմ, որ այսօրվա մեր վազքի, թոհուբոհի մեջ մենք հաճախ շատ բաների մասին չենք խոսում, չենք մտածում, և այս կտավներն ու ներկայացումը, կարծես թե, մի քանի ակնթարթ են տալիս մարդկանց՝ մի պահ կանգ առնելու և իրենք իրենց մեջ վերլուծելու, թե ինչպես են ապրում»,- ասում է բեմադրիչը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031