Լրահոս
Օրվա լրահոսը

Կռիվը համակարգի «նայողի» տիտղոսի համար է. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 30,2014 12:25

Նախկին գլխավոր դատախազի «վերադարձը» դատաիրավական համակարգում կարելի է ասել երկիշխանության տպավորություն ստեղծեց։ Համակարգին ծանոթ մարդիկ կանխատեսում էին, որ Գեւորգ Կոստանյանը ստիպված է լինելու ապացուցել, որ այլեւս «ասողն» ինքն է։ Հակառակ դեպքում նա կհայտնվեր մի վիճակում, որտեղ ինքն Աղվան Հովսեփյանի մոտ գլխավոր դատախազ աշխատելիս կլիներ՝ հաշվի առնելով Հովսեփյանի իշխող տեսակն ու պրոֆեսիոնալիզմը։ Սակայն Գեւորգ Կոստանյանը երկար սպասել չտվեց, քննչական կոմիտեի երեք աշխատակիցների կողմից պաշտոնական չարաշահում թույլ տալու փաստի առիթով քրեական գործի հարուցմամբ նա Աղվան Հովսեփյանին հասկացրեց, որ այսուհետ համակարգի գլուխն ինքն է, եւ վերջ։

Ի դեպ, քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ քրեական գործի հարուցման համար հիմք են դարձել դատավարական ժամկետների խախտումները։ Այլ կերպ ասած՝ Կոստանյանն իր ուղերձը տեղ հասցնելու համար օգտագործել է առաջին իսկ հնարավորությունը։ Սպասելու ժամանակ չի ունեցել, եւ անզեն աչքով նկատելի է, որ խոցելի իրավաբանական փաստաթղթեր է ստորագրել։

Ամենայն հավանականությամբ ՀՔԾ-ի քննիչների դեպքում էլ առիթը դատավարական ժամկետների խախտումներն են եղել։ Բայց դա այս դեպքում ոչ միայն էական չէ, այլ ընդհակառակը, այն ընդամենը կնպաստի, որ ՀՔԾ-ում եւս ընկալեն Կոստանյանի՝ իրենց հասցեագրած ուղերձը։

Դատաիրավական ոլորտում բոլորը գիտեն, որ ժամանակին ՀՔԾ-ի պետն ու քննիչները քայլ անգամ չէին անում առանց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գիտության։ Հովսեփյանի դիրքորոշումը պարզելու համար երբեմն քննիչները ստիպված էին լինում անգամ ժամերով սպասել նրա աշխատասենյակի ընդունարանում, մինչեւ Հովսեփյանը ժամանակ գտներ ու իր կարծիքը հայտներ։

Գլխավոր դատախազության երեկվա որոշումը վկայում է, որ ՀՔԾ-ում վերջին ամիսներին չեն կողմնորոշվել, թե նոր պայմաններում իրենք ում հետ պետք է «ճշտվեն», արդյունքում նրանց «հուշելու» կարիք է առաջացել:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031