Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվեց «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցը

Հոկտեմբեր 30,2014 12:17

«Մենք ականատես ենք լինում օրենսդրական գործընթացին քաղաքացիական հասարակության հետաքրքրվածությանը»,- այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացրած «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:

Շնորհանդեսին ներկա էին Ազգային ժողովի, կառավարության անդամներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դեսպանը շնորհակալություն հայտնելով բոլոր շահագրգիռ պետական մարմիններին եւ քաղաքացիներին նշեց, որ ակնկալում է հետագայում աշխատանքները կշարունակվեն օրինաստեղծ համակարգի ստեղծման ուղղությամբ:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացրած զեկույցը հիմնված է ԺՀՄԻԳ-ի՝ 2013 թվականին կատարած Հայաստանի օրենսդրական գործընթացի վերաբերյալ նախնական գնահատականի վրա, որն անդրադառնում է միայն օրենսդիր գործընթացի իրավական դաշտին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031