Կինոռեժիսոր Լուսինե Գևորգյանի «Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմն այժմ գտնվում է ավարտման փուլում, և հանրության ուշադրությանը կներկայացվի նոյեմբերի վերջին։ Ֆիլմում տեղ են գտել Երուսաղեմում, Բեթղեհեմում և Հայաստանի բազմաթիվ սրբավայրերում կատարված բացառիկ նկարահանումներ։ Նախագծի խորհրդատուն է Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի տեսուչ Տ․Թեոդորոս Վրդ․Զաքարեանը։
«Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմի հեղինակն իբրև ուխտավոր այցելել է Իսրայել ու քայլել Հիսուս Քրիստոսի կյանքով ու առաքելությամբ սրբագործված ճամփաներին՝ վավերագրելով Ս․Երուսաղեմի մեջ պատմական ու մնայուն Հայկական ներկայությունը։