Լրահոս
Օրվա լրահոսը

25-ամյա երիտասարդին սպանել են ու շտապօգնության անձնակազմին ծեծել

Հոկտեմբեր 30,2014 11:26

Երեկ Գյումրու «Շիրակ» հյուրանոցի հետնամասում տեղակայված տնակներից մեկում սպանել են 1988թ. ծնված Արտյոմ Ավետիքի Ադամալյանին: Վերջինս չի աշխատում, նախկինում մի քանի անգամ դատված է եղել՝ խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Նրան սպանել են ծակող գործիքով, խփել են սրտին: Դեռեւս հայտնի չէ՝ դանա՞կ է, թե ծակող այլ գործիք: Դատաբժիշկը դեռ եզրակացություն չի տվել:

Այս պահին կան մի քանի կասկածյալներ: Սպանությունը տեղի է ունեցել հենց այս տղայի տնակում, որտեղ իր ընկերների հետ կերուխում է արել: Սպանությունից հետո, ժամը 22.30-ի սահմաններում շտապօգնություն են կանչել:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու շտապօգնության տնօրեն Ռոբերտ Թորոսյանը, տղայի ընկերը առանց որեւէ պատճառաբանության հարձակվել է բուժքրոջ ու շտապօգնության վարորդի վրա, վնասել է շտապօգնության թանկարժեք մեքենայի դուռը:

Ըստ մեր զրուցակցի, շտապօգնությունը ականատես է եղել, որ դիակը լողացրել են՝ իբր արյան հետքերը թաքցնելու համար, սակայն երկու տեղով ծակող-կտրող գործիքով վնասված է եղել դիակը: Վարորդի վրա հարձակվելուց հետո հարձակվել են բուժքրոջ վրա, ով ռեանիմացիա էր անում, միայն բժշկի հետ կոնֆլիկտ չեն ունեցել, ամենայն հավանականությամբ վախենալով նրա առնական տեսքից: Շտապօգնության վարորդը մի կերպ կարողացել է փախցնել մեքենան: Սպանվողի հայրը եւս հարբած վիճակում ընկած է եղել հատակին:

Այս պահին կատարվում է նախաքննություն:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին փոխանցեց, որ Գյումրիում կատարված սպանության առիթով հարուցվել է քրեական գործ՝ սպանության փաստի առթիվ, քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Ըստ դատախազի՝ ձերբակալվածներ հետեւաբար եւ կասկածյալներ այս պահին չկան: Նույն գործի շրջանակներում քննության է առնված նաեւ շտապօգնության բուժանձնակազմին ծեծի ենթարկելը:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ինչ ահավոր է այս Գյումրի կոչված «քաղաքը»: Այսօր էլ մի ուրիշ սպանություն է եղել: Հայաստանի «հայրաքաղաքը»:

  2. Lilit says:

    Հարգելի Վարազ Սյունի սպանություններ լինում են Հայստանի բոլոր քաղաքներում ու առհասարակ ամբողջ աշխարհում և կարիք չկա նման հեգնական տոնով Գյուրմի քաղաքի մասին խոսելու, իսկ որ Գյումրին իրոք հայրաքաղաք է ՝ պատմությունն է փաստում: Հանրապետության առաջին համալսարանը հիմնադրվել է Գյումրում, առաջին թատրոնը դարձյալ Գյումրիում , առաջին մասնավոր հեռուստաընկերությունը Գյումրիում…Եթե աշխարհի որևէ վայրում ծածանվում է Հայոց եռագույնը դարձյալ Գյումրիցիների շնորհիվ է: Երևի մոռանում եք, որ ամեն օր չեմպիոն է տալիս Գյումրին, այնպես որ գրելուց առաջ մտածեք, որ չի կարելի մի ամբողջ քաղաքի վիրավորել, Ձեզ նման իրավունք որևէ գյումրեցի չի վերապահել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031