Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իշխանությունը լավ էլ զինված է պոպուլիզմով. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 30,2014 11:20

Այս օրերին անդրադառնալով հանրահավաքներում եռյակի առաջնորդների հնչեցրած քննադատությանը՝ հանրապետականներն արձագանքում են, թե իրենք, ի տարբերություն ընդդիմության, չունեն այնպիսի զենք, ինչպես պոպուլիզմն է, թե Հանրապետականի հանրային աջակցության եւ վստահության ռեսուրսը շատ ավելի մեծ է, քան եռյակի եռապատիկինը, եվ, ի վերջո, որ իշխանությունն ինքն է բարձրաձայնում այն բոլոր քայլերի անհրաժեշտության մասին, ինչը խոստանում են եռյակի ներկայացուցիչներն իրենց հանրահավաքային ելույթներում։

Միանգամից արձանագրենք, որ իշխանությունը լավ էլ զինված է պոպուլիզմով, եւ եթե վերջին շրջանում այն հաճախ չի գործածում, ապա միայն այն պատճառով, որ բարեհաջող կերպով քաղաքական մենաշնորհը հաստատելով՝ մինչ հաջորդ ընտրությունները ժողովրդին հաճոյանալու մոտիվացիա չունի։ Ինչ վերաբերում է Հանրապետականի՝ հանրային աջակցության եւ վստահության ռեսուրսին, ապա այդ մասին պնդումները, եթե չասենք՝ իրական չեն, հաշվի առնելով նախորդ ընտրությունների համատարած կեղծիքները, ապա առնվազն ժամանակավրեպ են։ Հանրապետականներն իրավացի են միայն իրենց վերջին պնդման մեջ՝ իրոք, իշխանություններն իրենք են պարբերաբար բարձրաձայնում երկրում առկա աղքատության, կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների մասին։ Օրինակ՝ նույն Սերժ Սարգսյանի ելույթները եթե ընթերցենք, ապա կտեսնենք, որ դրանք հաճախ ավելի ընդդիմադիր են, քան այսօր հարթակից հնչող որոշ ելույթներ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031