Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ մի շտաբ էլ մեզ մոտ չի բացվել, բացվեն որ ի՞նչ անեն». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 30,2014 10:49

«ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման նպատակով երեկ ԱԺ-ում էին Հայաստանի մարզպետները։ Առիթից օգտվելով՝ վերջիններիցս հետաքրքրվեցինք, թե իրենց մարզում իշխանափոխության պատրաստվո՞ւմ են, բացվե՞լ են համաժողովրդական շարժման շտաբերը եւ արդյո՞ք մարզպետարանների աշխատակիցները կուլիսային հարաբերություններ են հաստատել Եռյակի հետ ու պատրաստվում են իշխանափոխության կամ արտահերթ ընտրության։

Հովիկ Աբովյան, Տավուշի մարզպետ – Շարժման շտաբեր եղել են, առաջին անգա՞մ են բացվում, բայց դա հո չի նշանակում, որ արտահերթ ընտրություններ են սպասվում։ Հանրահավաքներ անելը իրենց իրավունքն է, լա՛վ են անում, անձամբ մենք ոչ մեկի հետ էլ բանակցության մեջ չենք մտել ու չենք պատրաստվել իշխանափոխության։ Մարդիկ եկել են, մասնակցել են հանրահավաքներին, ու իրենց իրավունքները ոչ ոք չի ոտնահարել։

Սարգիս Սահակյան, Արագածոտնի մարզպետ – Կոնկրետ մեր մարզում իշխանափոխության նկատմամբ հետաքրքրություն չկա, անկեղծ եմ ասում ու ես չեմ էլ լսել, որ շտաբեր են բացել, ու դա ինձ բացարձակ չի անհանգստացնում։ Մեր մարզը Սերժ Սարգսյանին մի տարի առաջ 74 տոկոս ձայն է տվել, ուրեմն հավատում է, չէ՞։ Ինչի՞ պետք է անհանգստանանք։

Ռաֆիկ Գրիգորյան, Գեղարքունիքի մարզպետ – Ոչ մի շտաբ էլ մեզ մոտ չի բացվել, բացվեն որ ի՞նչ անեն, ինչի՞ բացվեն։ Մենք մեր գործով ենք զբաղված, ժողովուրդը հանգիստ իրա գործերին է նայում։ Իսկ մենք էդ շտաբերին ոչ մի բանով էլ չենք հակազդելու, իրենք էլ մեր ժողովուրդն են:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031