Հատված Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հարցազրույցից:
– Գյումրեցիներն ասում են, որ «գլուխները հանգստացավ» Ղուկասյանի փոխվելուց հետո, որովհետեւ կրիմինալի էր վերածել ամբողջ քաղաքը։
– Էդ ո՞վ է ասում, գյումրեցինե՞րը։ Որ գյումրեցի կլինես, նոր կասես, գործ չունես, իրենց ասածները մի՛ լսի, ուրեմն կեսին լսել ես, կեսին՝ չէ։
– Թե՛ գործող, թե՛ նախկին քաղաքապետը՝ երկուսն էլ զրահապատ մեքենայով են շրջում։ Սա չի՞ նշանակում, որ վախենալու բան ունեն։
Կարդացեք նաև
– Ունի հնարավորություն՝ շրջում է, ի՞նչ ա եղել։ Իրեն հարցրեք՝ վախենո՞ւմ է, թե՞ չէ։
– Երբ Սամվել Բալասանյանը մասնակցում էր հանրահավաքին՝ ըստ էության, իր կուսակցության միջոցով բողոքելով իշխանությունների դեմ, անուղղակի կերպով։ Փաստորեն, նաեւ Ձեր դեմ էր բողոքում՝ որպես իշխանության ներկայացուցչի։
– Բողոքել է, թող գա ասի, ինձ ոչինչ չի ասել ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի կերպով, որ ինքը բողոքում է։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում