Խորհրդարանում մեկնարկած 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները վկայում են այն մասին, որ Հայաստանում կառավարության փոփոխությունը ոչ միայն որևէ էական փոփոխությունների չի բերել ապրիլից մինչև այսօր ընկած ամիսներին, բացի մի շարք բողոքի ցույցեր հրահրելուց՝ տարբեր սոցիալական շերտերի մասնակցությամբ, այլ նաև, ըստ էության, որևէ էական փոփոխություն չի ենթադրվում նաև 2015 թվականի ընթացքում, որի վառ վկայությունն է բյուջեի նախագիծն ու դրանում ենթադրվող մակրոտնտեսական գործընթացները:
Այսինքն` եթե ընթացիկ տարում Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, այսպես ասած, կիսով չափ Տիգրան Սարգսյանի կառավարության ժառանգորդն էր և նրա թողածն էր ավարտում, ապա 2015 թվականն արդեն ամբողջությամբ Հովիկ Աբրահամյանի կառավարությանն է, բայց ինչպես տեսնում ենք բյուջետային պատկերից, 2015 թվականին Հովիկ Աբրահամյանը որևէ էական նորություն չի պլանավորում` ներկայիս ժամանակահատվածի համեմատ:
Սակայն կառավարության փոփոխությունից ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվել է: Փոխվել է, այսպես ասած, բոցաշունչ ընդդիմության կամ ոչ իշխանական ուժերի վերաբերմունքը կառավարության հանդեպ: Ինչի համար կոշտագույն ձևով հայհոյում և թիրախավորում էին նախկին կառավարությանը, նոր կառավարության պայմաններում, այսպես ասած, քաղաքակիրթ ընդդիմախոսության է վերածվել, այն էլ` որոշ դեպքերում ընդդիմախոսության, որովհետև բավական հաճախ ենք ոչ իշխանական ուժերից լսում, որ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է անել ինչ-որ բան, սակայն այս համակարգում հնարավոր չէ: Կարծես Հովիկ Աբրահամյանը ստաժոր է այս համակարգում կամ պրակտիկանտ է, որ պատահաբար հայտնվել է Հայաստանի կառավարությունում, ասենք` Շվեդիայի կառավարությունում կամ Ճապոնիայի կառավարությունում հայտնվելու փոխարեն:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում